Լապշինը Բելառուսի գերագույն դատարանում բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը
Ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի գերագույն դատարան են ներկայացրել Ադրբեջանին նրան արտահանձնելու մասին հանրապետության գլխավոր դատախազության որոշման բողոքարկումը: Այդ մասին ТАСС-ին երկուշաբթի հայտնել է երկրի Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Յուլիա Լյասկովան:
«Վաղը փակ նիստի ժամանակ Գերագույն դատարանը կստուգի Մինսկի քաղաքային դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորումը, որով օրինական է ճանաչվել քրեական հետապնդման համար Ադրբեջանին քաղաքացի Լապշինի արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի որոշումը»,- ասել է նա:
Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին հրաժարվել է բավարարել Ադրբեջանին արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշման Լապշինի բողոքարկումը: Ադրբեջանական կողմին Լապշինի արտահանձնելու մասին գլխավոր դատախազի տեղակալի որոշումը ճանաչվել է օրինական:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։
«Բելառուսը հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնել բլոգեր Լապշինին»,- փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ այդ հարցը կորոշվի «օրենքով և միջազգային համաձայնագրերով»: Նա նաև կասկած է հայտնել, որ Գերագույն դատարանը կբավարարի Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ բլոգերի բողոքարկումը:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...