Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը եզրափակիչում են Իսլանդիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին Խաղով պայմանավորված որոշ ավտոբուսներ կաշխատեն մինչև ժամը 00:15 Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա ԵՄ առաջնորդները մտադիր են դեմ քվեարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը․ EUObserver Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Այվազավսկու փողոցների խաչմերուկում Առողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Հուկեր Լիտվան պատրաստ է կրկին փակել իր սահմանը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չօգնեն մաքսանենգության դեմ պայքարում Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբ Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը

Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմըԸմպելիք, որը զգալիորեն մեծացնում է ինսուլտի առաջացման ռիսկըՀայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդունՄարդիկ մոնոգամիայի «պրեմիեր լիգայում». Ինչու ենք մենք կաթնասունների մեջ ամենահավատարիմ տեսակըGoogle-ի՝ Ֆրանսիայում գտնվող ակտիվները առգրավվել են300-ամյա թավջութակը 21-րդ դարում. 3D տպագրությունը նոր ձայն է հաղորդում հինավուրց գործիքինSkoda-ի ապագան անիվների վրա. Vision O կոնցեպտ ավտոմեքենան զարմացնում է իր ֆուտուրիստական ​​դիզայնովFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը եզրափակիչում ենԻսլանդիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ինՄակրոնը նախատեսում է երեխաներին և դեռահասներին արգելել օգտվել սոցիալական ցանցերիցՎիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունԽաղով պայմանավորված որոշ ավտոբուսներ կաշխատեն մինչև ժամը 00:15Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կաԳերմանիան ստորագրել է ՆԱՏՕ-ի ամենամեծ պայմանագիրըՎերջերս դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Եկեղեցին չունի կանոնադրություն․ Մայր ԱթոռԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԴերասանուհի Միլանա Վայնտրուբը կես միլիոն դոլար է հավաքել՝ մերկ լուսանկարներ վաճառելով բարեգործական նպատակներով ԵՄ առաջնորդները մտադիր են դեմ քվեարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը․ EUObserverՔլոե Քարդաշյանը բացահայտ խոսել է հոր կորստի և նրա վերջին կնոջ մասին. «Երբ հայրս մահացավ, այդ կինը մեզանից ամեն ինչ խլեց»«Հրազդան» ստադիոնի մոտ, Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Այվազավսկու փողոցների խաչմերուկումԼեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել Է Ուկրաինայի վրա․ դրանց մի մասը խոցվել էԱռողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. ՀուկերՄիացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերականգնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետՀայաստանում տղամարդկանց ամենահայտնի սպորտային հոբբիները՝ ըստ Wildberries-ի տվյալների. ի՞նչ են ընտրում և ինչո՞ւԾառուկյանը Երևանում կմրցի Բուլետի հետԼիտվան պատրաստ է կրկին փակել իր սահմանը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չօգնեն մաքսանենգության դեմ պայքարումԵրևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբՀանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունումՇաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀՀայաստանը 70.4 մլն եվրոյի նոր վարկ կստանա. Ժամկետը 5 տարի է. Ի՞նչ նպատակի է այն ծառայելուՔրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունըԱռավոտյան Փաշինյանի ուղևորությունը շարունակվել է և մեկնել է Մոսկվա․ խոսնակի պարզաբանումըՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՔաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամարՆոր կարգավորումներ՝ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացումԴեսպանն ասել է՝ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու. ՓաշինյանՀայտնի է՝ երբ կավարտվի Գյումրի - Երևան ճանապարհի շինարարությունըԱյն մասին, թե ինչպես ընդդիմությունն օգնեց ՓաշինյանինՀամլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարՀՀ–ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցությունը կավելանաAxios. Ուկրաինան ներկայացրել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի նախագծի պատասխանըԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել է ստեղծել աշխարհի ամենաառաջադեմ բուֆերային գոտին․ FTԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի մասնակցությամբ G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը. PoliticoԱԹՍ–ի հարձակման վտանգ կա, Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. մանրամասներՄենք հենց նոր Վենեսուելայի ափերի մոտ լցանավ ենք առգրավել՝ երբևէ առգրավված լցանավերից ամենամեծը. ԹրամփԶելենսկին սպասում է նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռադայի առաջարկներինԵրևանում խցանումների խնդիրը լուծելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանի կոշտ անդրադարձը

NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները:

Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը:

Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել:

Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր:

Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում:

Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»: