Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը (ուղիղ)
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանն արդեն լսել է պաշտպանական եւ մեղադրող կողմերին: Այսօր միջնորդության վերաբերյալ իր առարկություններն է ներկայացնելու տուժող կողմի ներկայացուցիչը:
Իր առարկությունները ներկայացնելով՝ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նախ հստակեցրեց, որ իր ներկայացրած բոլոր հղումներն ու փաստարկները որեւէ մեկին վիրավորելու կամ պատվին ու արժանապատվությանը դիպչելու նպատակ չեն հետապնդում, դա տեղեկատվություն է:
Եգորյանը որոշեց մանրամասն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի անձնական որակները եւ այս նպատակով էքսկուրս կատարեց դեպի 2008 թվականի մարտի 1-ից շատ ավելի վաղ իրադարձություններ:
Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց նման էքսկուրսի կապակցությամբ եւ նշեց, որ եթե այդպես լինի, կարելի է թվարկել, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչ է կառուցվել, եւ նա ինչ տեսքով է երկիրը հանձնել իր հաջորդին:
Եգորյանը պնդեց, որ բերած փաստարկներն անչափ կարեւոր են: Դատավորը նշեց բողոքի իրավաչափությունը, սակայն նկատեց, որ կարեւոր կլիներ պարզել, թե ինչ է մտածում իր վարքագծի մասին ինքը՝ Քոչարյանը, իսկ կողմերի կարծիքն իրեն հայտնի է գործից:
Հայկ Ալումյանը եւս մեկ բողոք հայտնեց դատավորի գործողությունների դեմ՝ խնդրելով կողմերին թույլ չտալ օգտագործել փաստարկներ, որոնք վերաբերում են չուսումնասիրված փաստերի:
«Եթե ես ամեն րոպե որեւէ մեկին չեմ ընդհատում, դա չի նշանակում, որ ձեզ չեմ լսում: Պարզապես չեմ ուզում, որ նիստն անվերջ շարունակվի: Ուստի թույլ կտամ միտքն ավարտել, իսկ գնահատական տալու ժամանակ կօգտագործեմ իմ տրամադրության տակ եղած գործիքակազմը»,- նշեց դատավորը՝ Եգորյանին կոչ անելով օգտագործել այն փաստարկները, որոնք դատավորն իսկապես կարող է գնահատել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս