Ինչպես սմարթֆոնը 40 րոպեով ավելի արագ լիցքավորել
Փորձը, որի ժամանակ միեւնույն մոդելի ութ սմարթֆոնները տարբեր կերպ են լիցքավորվել, ցույց է տվել, որ սարքի լիցքավորման գոյություն ունեցող մեթոդների միջեւ էական տարբերություն կա: Հզոր լիցքավորում օգտագործելու դեպքում կարելի է շատ ժամանակ խնայել, հայտնում է Planet-Today-ը:
Սմարթֆոնի մարտկոցի լիցքավորման արագության վրա ամենատարբեր գործոններ են ազդում: Եւ դա միայն լիցքավորման սարքի հզորությունը չէ, այլեւ, օրինակ, գործարկված հավելվածները։ Նույնիսկ միացված գեոլոկացիան կարող է մի քանի րոպեով մեծացնել մարտկոցի ամբողջական լիցքավորման ժամանակը: Էլ չենք խոսում ինչ-որ ծանր ծրագրերի մասին: Վերջիններս, ի դեպ, խորհուրդ չի տրվում գործարկել սմարթֆոնը լիցքավորելիս, քանի որ այդ դեպքում սարքի մարտկոցը կենթարկվի անցանկալի տաքացման՝ կրճատելով դրա ծառայության ժամկետը:
Մասնագետները պարզել են, որ միացված ավիառեժիմը նվազեցնում է լիցքավորման ժամանակը՝ 2 ժամ 10 րոպեից հասցնելով 1 ժամ 48 րոպի: Եւս 6 րոպե կարելի է խնայել հեռախոսն անջատելու դեպքում: Բայց ժամանակ խնայելու տեսակետից լավագույն միջոցը լիցքավորման հզոր սարք օգտագործելն է: Նույնիսկ եթե չանջատեք սմարթֆոնը եւ չակտիվացնեք ավտոնոմ ռեժիմը, հզոր սարքի միջոցով կարող եք այն լիցքավորել ընդամենը 1 ժամ 30 րոպեում, այսինքն 40 րոպե ավելի արագ, քան կոմպլեկտային սարք օգտագործելիս:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ