Խխունջները դառնում են անհետացող կարգ
Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի մասնագետների կատարած հետազոտության արդյունքների համաձան՝ ամեն օր մարդու մեղքով (որսագողությունից մինչեւ անտառահատում) անհետանում է մոտ 100 կենսաբանական տեսակ: 2015 թվականին անհետացել է ցամաքային անողնաշարավորների տեսակների շուրջ 7 տոկոսը, հայտնում է Nat-geo-ն:
Այս թվերը հակասում են պաշտոնական տվյալներին, որոնց համաձայն անհետացած է ճանաչվել գիտությանը հայտնի անողնաշարավորների 1,3 միլիոն տեսակներից միայն մոտ 800-ը: Փարիզցի գիտնականները, սակայն, պարզաբանում են, որ նախկինում անողնաշարավորների անհետացման գործընթացի մանրակրկիտ ուսումնասիրմամբ ոչ ոք չի զբաղվել: Մինչդեռ, հենց այս կենդանիներն են կազմում մեր մոլորակի տեսակային բազմազանության մոտ 99 տոկոսը:
Հետազոտության ժամանակ մասնագետներն օգտվել են թանգարային հավաքածուներից, տվյալների տարբեր բազաներից եւ փորձագետների գնահատականներից: Հաջողվել է պարզել, որ ցամաքային խխունջների 200 տեսակի մեկ տասներորդն արդեն անհետացել է, եւ սա այն դեպքում, որ հենց այս անողնաշարավորներն ունեն ապրելիության համեմատաբար բարձր ցուցանիշներ: Առաջին հերթին որոշել են տեղային խխունջների կարգերը, որոնք բնակվում են տարբեր կղզիներում:
Ֆրանսիացի մասնագետների մշակած հետազոտական մոտեցումը կօգնի որոշել նաեւ մյուս անողնաշարավորների անհետացման արագությունը: Բայց, ինչպես նախկինում, անհայտ է, թե ինչպես է հնարավոր կասեցնել այս միտումը: Դրանից բացի, գիտնականները հնարավոր են համարում, որ բազմաթիվ անանուն եւ անհայտ տեսակներ ավելի շուտ կանհետանան, քան մարդկությունն ընդհանրապես կիմանա դրանց գոյության մասին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ