Առաջին օգնությունը, երբ սմարթֆոնը ջրի մեջ է ընկնում
Սմարթֆոնի` ջրի մեջ ընկնելն ամենատարածված խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են ժամանակակից գաջեթների տերերը, փոխանցում է Planet-Today-ը:
Եթե ավեի վաղ ջրի հետ շփման ժամանակ հեռախոսը պարզապես կարող էր դադարեցնել աշխատանքը, այժմ մասնագետները որոշ մեթոդներ են մշակել, որոնք կօգնեն պահպանել դեվայսը:
Փորձագետները կարծում են, որ պետք է արագ դուրս բերել սմարթֆոնը ջրից, այնուհետեւ հանել մարտկոցը: Դա թույլ կտա նվազենել սարքին հասցված վնասը խոնավության ներթափանցումից: Կարելի է նաեւ հեռախոսը բրնձի կամ աղի մեջ դնել, որոնք կօգնեն հեռացնել ավելորդ խոնավությունը եւ կանխել քայքայման գործընթացները: Կոռոզիայի հետ կապված խնդիրները լուծելու համար կօգնի FLUID 101/200 քիմիական միջոցը, որը կարել է ցանել պլատայի վրա: Ոչ մի դեպքում պետք չէ գաջեթը սառնարանը դնել, դա միայն կվատթարացնի հետեւանքները:
Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի մասնագետները վստահ են, որ պետք չէ ժամանակ ծախսել սարքի դեալների չորացման վրա, քանի որ դրա վրա կարող է բացասաբար ազդել ակտիվ լարումը ներքին էլեկտրական սխեմայի վրա: Ուստի ցանկալի է առանց հապաղելու հեռախոսը տանել սպասարկման կենտրոն: Կարեւոր է հիշել, որ միկրոսխեմաներում խոնավության ազդեցության տակ կարող է տարրերի օքսիդացում եւ կարճ միացում տեղի ունենալ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ