Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Հայաստան

Ոչ թե բռնության, այլ իր ընտանիքի ճնշման արդյունքում է Նաիրան գնացել տնից. Արա Խաչատրյան

«Ես շատ եմ ցավում, որ իմ ընտանիքին առնչվող դեպքերի մանրամասներ դարձել են հանրության սեփականությունը: Ես երկար ժամանակ փորձում էի այս ամենին չարձագանքել, քանի որ հույս ունեի, որ Կանանց աջակցման կենտրոնը ու նրանց ազդեցության տակ հայտնված նախկին կինս, ի վերջո, կգիտակցեն, որ չի կարելի փորձել հասնել իրենց ուզածին փաստեր խեղաթյուրելով ու հրապարակավ կեղծիքներ տարածելով: Ի վերջո փաստերը ավելի ծանրակշիռ են, քան ոմանց՝ կեղտոտ քայլերի դիմելու կարողությունները: Հիմա ես ստիպված կլինեմ պատմել ողջ ճշմարտությունը»,- այսպես սկսվեց մեր զրույցը Արա Խաչատրյանի հետ, ում Կանանց աջակցման կենտրոնը հրապարակավ փորձում է ներկայացնել որպես «բռնարար», որից «ճիրաններից» իրենք փրկել են «խեղճ» կնոջը: Իդեալական սցենար, որպեսզի Կանանց աջակցման կենտրոնը արդարացնի իր գոյության անհրաժեշտությունը, աղմկելու առիթ ունենա՝ հանուն դրա, ըստ Արա Խաչատրյանի, «չխորշելով խաղալ 4 անչափահաս երեխաների ճակատագրերի հետ»:

Ինչպես պատմեց Արա Խաչատրյանը, այս տարվա հունվարի 4-ին իր կինը Նաիրա Սմբատյանը, գնացել է տանից ու հունվարի 5-ին հաղորդում տվել ոստիկանություն, թե ինքը բռնության է ենթարկվել, սակայն ամուսնու դեմ բողոք չի ներկայացրել: Հետո փոշմանել է ու որոշել է բողոք ներկայացնել: Նաիրա Սմբատյանն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության հունվարի 13-ին, 9 օր հետո, որը հաստատել է վնասվածքների առկայությունը, հարուցվել է քրեական գործ: Սակայն Արա Խաչատրյանին անգամ որպես կասկածյալ չեն ներգրավել գործում, քանի որ չկա, որևէ ապացույց, որ Նաիրա Սմբատյանին հենց ամուսինն է ծեծի ենթարկել: Հունվարի 5-ին բողոքը վերցրած ոստիկաններն էլ նրա դեմքին վնասվածքներ չեն նկատել. «Գործն ակնհայտ սարքած էր, ու հանցակազմի բացակայության պատճառով էլ իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Բայց Նաիրա Սմբատյանի փաստաբան՝ Ստեփան Ոսկանյանը շարունակում է ակնհայտ կեղծ լուրեր տարածել իմ մասին: Նա անգամ հայտարարել է, թե աղջիկներս էլ ծաղրի են ենթարկել իրենց մորը: Կարծես ինքը մեր տանն է եղել: Ես արդեն իսկ դիմել եմ փաստաբանների պալատ, քանի որ նա խախտել է էթիկայի կանոնները: Ի դեպ ծեծի մասով գործը կարճված չէ, ու ինձ էլ շատ հետաքրքիր է՝ որտեղ ու ինչ պայմաններում է այն տեղի ունեցել: Ու այս տեսակյունից ևս փաստաբանը ակնհայտ անգրագիտություն է թույլ տվել՝ հրապարակելով նախաքննության գաղտնիքներ ու այս մասով էլ արդեն համապատասխան մարմիններին դիմել եմ: Նա նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել, թե ես սոսնձել եմ Նաիրայի հայրական տան դուռը, այն դեպքում երբ կրկին որևէ ապացույց չունի»:
Մեր հարցին, թե եթե չի եղել բռնություն, կնոջ նկատմամբ, ինչն է նրան ստիպել հեռանալ տնից, Արա Խաչատրյանը ունի իր հիմնավորումը. «Ինչքան էլ որ ցավալի է պատճառը ֆինանսական է, ու ուղղորդված նախկին կնոջս ընտանիքի կողմից: Բանը նրանում է, որ նրա հայրը՝ Արշակ Սմբատյանը, իր աշխատավայրում` «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում որպես աշխատողներ գրանցել էր Նաիրային ու եղբորը՝ Արթուր Սմբատյանին, չնայած նրանք մի օր անգամ աշխատանքի չեն գնացել այնտեղ, ուղղակի նրանց անունով աշխատավարձ էր դուրս գրվում. “Երբ ես իմացա, որ կնոջս անունով նման անօրինական քայլեր են արվում ու պետական գումարներ են գողացվում, պահանջեցի հանել Նաիրային գրանցումից: Պարզ է, որ սա դուր չեկավ Արշակ Սմբատյանին, քանի որ սա զրկում էր իրեն մի զգալի գումարից: Սա պատճառներից մեկը եղավ՝ Նաիրային իմ դեմ տրամադրելու»,-պատմեց Արա Խաչատրյանը:
Արա Խաչատրյանը կարծում է, որ իր նախկին կինը գտնվում է ծանր հոգեբանական իրավիճակում, ինչ էլ հմտորեն օգտագործում են և´ նրա ընտանիքը և´ Կանանց աջակցման կենտրոնը:
Մասնավորապես Կանանց աջակցման կենտրոնը արդեն 2 ամսից ավելի է՝ թույլ չի տալիս, որ իր հետ այժմ բնակվող 3 աղջիկները տեսակցեն մոր մոտ գտնվող 3-ամյա որդուն: Առանց որևէ հիմնավորման ու խախտելով օրենքը՝ Կենտրոնը մերժում է երեխաների տեսակցությունը իրենց փոքր եղբորը, չնայած կա դատարանի համապատասխան որոշում, որն արգելում է երեխաների միջև շփմանը խոչընդոտելը: ՀՀ ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչությունն ու ԴԱՀԿ-ն ևս այս հարցով դիմել են Կանանց աջակցման կենտրոնին, սակայն ոչ մի օգուտ դա չի տվել: Ըստ Արա Խաչատրյանի՝ կենտրոնը նաև բացառում է ցանկացած կոնտակտ մոր ու աղջիկների մեջ, անգամ հեռախոսով շփվել թույլ չի տալիս՝ էլ ավելի խորացնելով անջրպետը նրանց մեջ. «Տհաճ իրավիճակ է հիմա իմ ընտանիքում, որ գուցե կարողանայինք մենք հաղթահարել, սակայն Կանանց աջակցման կենտրոնը ամեն ինչ անում է, որ վերջնականապես քանդի ընտանիքս, չթողնի ոչ մի շանս՝ խոսելու և իրար հասկանալու: Ի վերջո Նաիրան անկախ ամեն ինչից իմ 4 երեխաների մայրն է, ու դա դարձելի չէ: Ով է թույլ տվել այդ կենտրոնին խանգարել մոր ու երեխաների միջև շփմանը: Դուստրերս շատ են սիրում իրենց եղբորը, ու սարսափելի տանջվում են, որ արդեն 5 ամիս է նրան չեն տեսել: Նաիրան նրան առևանգել է մանկապարտեզից հունվարի 25-ին»,-ասում է Արա Խաչատրյանը:
Ի դեպ կենտրոնը միայն այդքանով չի սահմանափակվել: Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով աղջիկների նկատմամբ դատա-հոգեբանական փորձաքննություն նշանակել՝ պնդելով թե նրանք գտնվում են հոր ճնշման տակ: Այս տեղեկատվությունը տեսել են աղջիկների դասարանցիները ու մեկնաբանել, որ աղջիկները հավանաբար հոգեկան խնդիրներ ունեն, եթե նրանց նկատմամբ փորձաքննություն անելու պահանջ է ներկայացվել. «Պատկերացնո՞ւմ եք սա ինչ ծանր վիճակի մեջ է գցել աղջիկներիս: Նրանք ինչքան ճնշված են: Փաստաբանի անգրագետ ու անխիղճ քայլի պատճառով աղջիկներս չեն կարողանում շփվել իրենց հասակակիցների հետ: Ինչքա՞ն կարող է այս ամենաթողությունը շարունակվել իմ երեխաների ապրումների հաշվին: Մինչ այդ էլ կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանն էր աղջկաս նկարը առանց իմ թույլտվության դրել էր իր էջում ու վարկաբեկող մեկնաբանություններ դրել»,- նշում է նա:
Արա Խաչատրյանը հուսով է այս ամենը շուտով կավարտվի, մանկահասակ տղան կվերադառնա՝ ապրելու իրենց հետ ու երեխաները հոգեբանորեն կվերագտնեն իրենց. «Ես կանեմ ամեն ինչ, որ երեխաներս երբևէ էլ նման շոկային իրավիճակներում չհայտվեն, սակայն կենտրոնի՝ հանուն իր գրանտների կատարած քայլերի համար մինչև վերջ պատասխան եմ պահանջելու»,- եզրափակեց նա: