Գիտնականներն ապացուցել են հպումների բուժիչ ուժը
Հպումները շատ ավելի կարեւոր են մարդու օրգանիզմի համար, քան ընդունված է համարել: ԱՄՆ-ի գիտնականների կողմից ուսումնասիրություն է հրապարակվել այն մասին, թե ինչպես են հպումներն իսկական հրաշքներ գործում մարդկանց հետ, հայտնում է Planet-Today-ը:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցներին հաջողվել է ապացուցել, որ կանոնավոր գրկախառնությունները նորմալացնում են արյան ճնշումը, հավասարեցնում են սրտի բաբախյունը, ինչպես նաեւ օգնում են հաղթահարել ասթմայի նոպաները եւ վերացնել միգրենը: Եվ սա սովորական գրկախառնությունների օգտակար էֆեկտների ամբողջական ցանկը չէ: Հպումները, ի թիվս այլ բաների, ակտիվացնում է իմունային համակարգը, որը կարող է խաթարվել առաջացնել քրոնիկ սթրեսի պատճառով: Շոշափողական շփումն օգնում է պայքարել սթրեսի դեմ եւ, հետեւաբար, օգտակար է իմունային համակարգի համար:
Նկատելի դրական ազդեցություն է ունենում նույնիսկ ընկերական թեթեւ ուսին խփելը: Դա ապացուցել են, օրինակ, Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, ովքեր պարզել են, որ ընկերական հպումները կարող են մարզական թիմերի հաջողության գործոններից մեկը լինել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն թիմերը, որոնց անդամները միմյանց ոգեւորում են ուսին խփելով, ավելի լավ արդյունք են ցույց տվել:
Գրկախառնումները, ինչպես ցույց է տվել Քինսի ինստիտուտի գիտնականների աշխատանքը, ոչ պակաս կարեւոր են ամուր ռոմանտիկ հարաբերությունների համար, քան համբույրները: Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ հարցում անցկացնելով 40-70 տարեկան հազար տղամարդու շրջանում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ