Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Մամուլ

Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը. Ի՞նչ մտածել նրանց մասին

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Քաղաքական եւ հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարեւանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարեւանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետեւ կարծում եմ, որ որեւէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի եւ նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձւեով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին:

Եթե որեւէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսեւորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա:

Որովհետեւ շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»:

Խնդիրը, հետեւաբար, արդարության մեջ չէ, որովհետեւ այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում են Ազատության պողոտայի աջ կողմով եւ տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում, ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն:

Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի:

Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա:

Խնդիրը, հետեւաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, եւ երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է:

Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի եւ գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում