Արեւի լույսը ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը․ հետազոտություն
Ելնելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մասնագետների ուսումնասիրությունից՝ արեւի լույսը ոչ միայն օգտակար վիտամին D-ի աղբյուր է, այլեւ ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը: Վիրուսը ոչնչացնելու արեւի ազդեցության տեւողությունը կախված է աշխարհագրական լայնությունից եւ օրվա ժամից: Հյուսիսային լայնության 40 աստիճանում կեսօրին, այսինքն դրա համար բարենպաստ միջավայրում վիրուսը գրեթե ամբողջությամբ ապաակտիվանում է 15 րոպեի ընթացքում, հայտնում է HighTech+-ը:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ը՝ COVID-19 առաջացնող վիրուսը, պլաստիկի եւ պողպատի վրա մնում է երեք օր, իսկ ստվարաթղթի վրա՝ 24 ժամ, եւ որ եղանակային պայմանները առանձնապես չեն ազդում տարածման վրա, եւ որ պաթոգենը կարելի է ապաակտիվացնել այն կես ժամով տաքացնելով մինչեւ 56°C կամ հինգ րոպե տաքացնելով մինչեւ 79°C։
ԱՄՆ կենսաբանական պաշտպանության վերլուծության եւ հակազդման ազգային կենտրոնի գիտնականները SARS-CoV-2-ի ուսումնասիրության արդյունքում եկել են նոր եզրակացությունների՝ արեւի լույսը զգալիորեն նվազեցնում է վիրուսի փոխանցումը արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվող օբյեկտների միջոցով:
Փորձի ընթացքում հետազոտողները պողպատե վահանակների վրա վիրուսի նմուշներ են տեղադրել լամպերի տակ, որոնք նման են բնական լույսին: Արդյունքները ցույց են տվել, որ հյուսիսային լայնության 40 աստիճանի կեսօրին նման պայմաններում վիրուսի 90%-ը 6,8 րոպե հետո կորցնում է ակտիվությունը թքի մեջ, իսկ 14,3 րոպե հետո՝ մշակված միջավայրում, գրում է ZME Science-ը:
40-րդ զուգահեռականի վրա գտնվում են Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Հունաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Ճապոնիան եւ ԱՄՆ հարավային նահանգները:
Լույսի ավելի ցածր ինտենսիվության դեպքում նույնպես տեղի է ունենում ապաակտիվացում, բայց ավելի դանդաղ: Առանց արեւի լույսի ազդեցության պաթոգեն ակտիվությունը չի նվազում:
Արեւի լույսը պաշտպանում է կորոնավիրուսից եւս մեկ պատճառով` այն վիտամին D-ի բնական աղբյուր է, որը, բացի շատ առողջ հատկություններից, մեծացնում է վարակիչ հիվանդությունների հանդեպ դիմադրողականությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ