Գիտնականները հայտնել են հրաբուխների հնարավոր գլոբալ ժայթքման մասին
Ռուսաստանի ԳԱ մասնագետների կարծիքով՝ արդեն համեմատաբար մոտ ժամանակում Երկիր մոլորակը կարող է ենթարկվել հրաբուխների լայնածավալ ժայթքումների: Ընդ որում, ինչպես հայտնում է «Ակտուալնիյե նովոստի» համացանցային պարբերականը, գիտական աշխարհում ընդունված է գլոբալ ժայթքումներ անվանել նրանք, որոնց հետեւանքները մարդիկ կարող են զգալ մոլորակի այլ հատվածում:
Այդպիսի հետեւանքներ կարող են ունենալ, մասնավորապես, ջերմաստիճանի փոփոխությունը կամ ոչ ստանդարտ մայրամուտները, ինչպես դա հնարավոր է եղել դիտարկել Ինդոնեզիայի տարածքում՝ 1883 թվականին այնտեղ Կրակատաու հրաբխի ժայթքումից հետո: Ընդ որում՝ մարդկանց կյանքի վրա կարող են ազդեցություն գործել այդ կարգի նույնիսկ ամենաանշան իրադարձությունները: Օրինակ՝ սեյսմոլոգների համար գործող հրաբուխներն ակնհայտ վտանգ են ներկայացնում: Դա կապված է այն բանի հետ, որ հրաբխային մոխիրը, ամեն ինչից զատ, պարունակում է նաեւ բավականին կոշտ կտորներ, որոնք ընկնելով շարժիչների թիերի մեջ՝ կարող են այն շարքից հանել: Ընդ որում՝ օդաչուներն ամենեւին ոչ միշտ են ի վիճակի ժամանակին նկատել հրաբխային մոխրի նման ամպի մեջ հայտնվելը:
Որպես օրինակ կարելի հիշել նաեւ Ինդոնեզիայում Տամբորա հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել 1815 թվականին: Այդ ժամանակ 2,5 հազար կիլոմետր տարածությամբ լսվել է ուժեղ պայթյուն, որից հետո մոխիրը իջել է 600 կմ-ից ոչ պակաս տարածքի վրա՝ փաստացի այն խորասուզելով մթի մեջ:
Գիտնականները նշում են նաեւ Սումատրայում 74 հազար տարի առաջ տեղի ունեցած Տոբա հրաբխի ժայթքումը: Որոշ ենթադրություններով՝ այդ ժամանակ այս իրադարձությունը կարողացել էր վերապրել միայն մոտ 10 հազար բնակիչ:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները