Բարզանի. «Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի»
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի:
Թուրքական «haberler.com» լրատվական կայքի՝ «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բարզանին հայտարարել է, որ անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու:
Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս մասնավորապես ասել է. «Սա անդառնալի որոշում է: Որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 25-ը հանրաքվեի օրն է լինելու»:
Հանրաքվերի վերաբերյալ Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության բացասական արձագանքների մասին հարցին ի պատասխան՝ Բարզանին ասել է, որ մտահոգությունները հնչել են ոչ թե հանրաքվեի անցկացման, այլ դրան հաջորդող շրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ տարածքային կառավարության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև առկա իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Պետք է ամեն ինչ անենք արյունահեղությունից խուսափելու համար: Եթե պատերազմ սկսվի, այն շատ մահաբեր կլինի»:
Վերջում Բարզանին ևս մեկ անգամ զգուշացրել է, որ հանրաքվեի հետաձգման կամ այն խոչնդոտելու ցանկացած փորձ հանգեցնելու է քաոսային վիճակի ու արյունալի պատերազմի:
Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեի անցկացումը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ դա Թուրքիայի կողմից կդիտարկվի որպես Իրաքի տարածաքային ամբողջականության խախտում: Բացի դրանից նշել է, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, ոչ մեկին ձեռնտու չէ հանրաքվեի կայացումը:
Աղբյուրը` Ermenihaber.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի