Չինաստանի քթի տակ՝ Կամբոջայում կորոնավիրուսով հիվանդ չկա, իսկ Հայաստանում օրը երկու հարյուր մարդ է վարակվում
Բոլոր պացիենտները, որոնք Կամբոջայում հիվանդացել էին կորոնավիրուսի նոր տեսակով, ապաքինվել են, վերջին պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Շաբաթ օրվա, մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի համավարակի սկզբից վարակված եւ հիվանդանոցներում բուժվող 122 պացիենտներից ապաքինվել են 122-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 15-ի դրությամբ մնացել էր կորոնավիրուսային վարակով միայն մեկ պացիենտ։ Հիվանդության մահացու դեպք Կամբոջայում չի գրանցվել։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Կամբոջայում 122 բուժվողներից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացիներ, մնացածը՝ օտարերկրացիներ էին։
Չնայած, որ վարակվածներից բոլորն առողջացել են, վարակի տարածման դեմ սահմանափակման միջոցառումները երկրում դեռ ուժի մեջ են մնում։ Մասնավորապես, դիտարկվում է հանրակրթական դպրոցների աշխատանքը մինչեւ 2020թ․ նոյեմբեր առցանց ռեժիմով շարունակելու հարցը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ