Կանադայի հայերը կառավարությանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Կանադայի Հայ դատի հանձնախումբը երկրի կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերը եւ Ալիեւի ռեժիմի անհիմն ագրեսիան, հաղորդում է Horizonweekly-ն։
Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլենդին հղված նամակում Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը նշել է, որ Կանադայի եւ միջազգային հանրության միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անկարողությունը ավելի է ուժեղացնում Ալիեւի ռեժիմը եւ տարածաշրջանում հետագա բռնության ու ապակայունացման համար խթան կարող է հանդիսանալ։
Նրա խոսքով՝ ավելի մեծ անհանգստության տեղիք է տալիս փաստը, որը հրադադարի խախտման վերջին դեպքերն արձանագրվել են, երբ Բաքուն հրաժարվել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը թույլ տալ առաջնագիծ այցելել։ «Մոնիթորինգը շատ կարեւոր է վստահությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար, որոնք Ադրբեջանը մշտապես ձախողում է»,-նշել է Միրաքյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Իսկ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Եւս 2 զինծառայող վիրավորում է ստացել։
NEWS.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի