Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Մամուլ

Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին. այն զիջում է Սամվել Ալեքսանյանի Մեգա մոլին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:

Երեւան քաղաքի Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այս մոլն իր մակերեսով զիջում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող եւ առաջիկայում շահագործման հանձնվող «Մեգա մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնին ե՛ւ մակերեսով, ե՛ւ նախատեսվող ժամանցի, սպասարկման ծառայություններով: «Ռիո մոլ»-ի ընդհանուր մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, մինչդեռ «Մեգ մոլլ»-ը մեծ է 2 անգամ: Սամվել Ալեքսանյանի նոր մոլի մակերեսը 57 հազար քառակուսի մետր է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ռիո մոլ»-ի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Մոլի կառուցումը սկսվեց երկու տարի առաջ:

«Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ եւ կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան եւ սրճարան:

«Ռիո մոլ»-ում նախատեսված է սուպերմարկետ, հագուստի, կոշկեղենի, պարֆումերիայի, աքսեսուարների եւ էլեկտրոնիկայի վաճառքի կետեր: «Ռիո» առեւտրի կենտրոնի առավելությունը համարում է հարկից փողոցների, Սարալանջի մայրուղուն հատող տարածքում գտնվելը, ինչպես նաեւ այն, որ կառուցվել է Արաբկիր վարչական շրջանում: Առեւտրի կենտրոնում նախատեսված է, որ լինեն 100-ից ավելի ռուսական եւ այլ երկրների հայտնի բրենդներ:

Նշենք, որ Երեւան քաղաքում առաջին մոլը բացվեց Տաշիր ընկերությունների խմբի կողմից Դալմայի այգիների մոտ եւ կոչվեց «Դալմա գարդեն մոլ»:

Հ.Գ. Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է եւ ինչպես երեւում է՝ նրանք իրենց բիզնես գործունեությունն այնպես են իրականացնում, որ միմյանց չխանգարեն: Օրինակ՝ Երեւանի նույն թաղամասում իրար մրցակից չեն դառնում, նմանատիպ բիզնես մի վայրում չեն հիմնում եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում