Կանադացի թենիսիստին որակազրկել են գնդակով մրցավարի աչքին հարվածելու համար (տեսանյութ)
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովին որակազրկել են այն բանից հետո, երբ վերջինիս նետած գնդակը խաղի ընթացքում դիպել է մրցավարի աչքին, այս մասին գրում է Р-Спорт լրատվական գործակալությունը:
Միջադեպը պատահել է բրիտանացի թենիսիստ Քայլ Էդմունդի և Շապովալովի միջև ընթացող խաղի ընթացքում՝ Դևիսի գավաթի 1/8-րդ եզրափակիչի հանդիպմանը:
Երրորդ սեթի ընթացքում, երբ հաշիվը հավասարվել էր 1:1-ի, բրիտանացին ընդմիջում է վերցրել հենց կանադացու հարվածի հերթի ժամանակ, ինչն այնքան է բարկացրել Շապովալովին, որ վերջինս թենիսի ռակետով ուժեղ հարվածել է գնդակին, որը հասել է մրցավարին ու վնասել նրա աչքը: Արդյունքում բարկացած կանադացին դաշտը լքել է տեխնիկական պարտությամբ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս