Իսկ դու, Բաբկեն, սրիկա ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել. Արսեն Բաբայան
Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Մարուքյան-Միքայելյան ձեռնամարտի մանրամասների տեսանյութը դիտեցի:
Ձեռնամարտից առաջ պատգամավոր Բաբկեն Թունյանը, փաստորեն, խոսում է վարչապետի հայտարարության մասին, որ կոմունալ օգնություն են ստացել մարդիկ, որոնք մի քանի միլիոն դրամ ավանդ ունեն բանկերում:
Բաբկենը մեջբերում է սոցիալական ցանցերում այդ օրերին մարդկանց հնչեցրած կարծիքներն այն մասին, որ փաստորեն մարդկանց բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, իսկ այդ մարդկանց, որոնք ունեն այդպիսի ԿԱՐԾԻՔ, անվանում է բութ և սրիկա:
Հասկանո՞ւմ եք: պատգամավոր Բաբկենը մարդկանց բութ և սրիկա է անվանում ընդամենն այդպիսի ԿԱՐԾԻՔ ունենալու համար:
Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ, որ գործ ունենք բանկային գաղտնիքը պաշտպանված չլինելու հետ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ունեմ այդպիսի կարծիք, ավելին, ես համոզված եմ դրանում:
Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող:
Դու, Բաբկեն, նաև ԲՈՒԹ ես, քանի որ միայն բութը կարող է մարդուն սրիկա անվանել ընդամենը կարծիք ունենալու համար, ընդորում ցանկացած կարծիքի: Նույնիսկ այն կարծիքի համար, որ դու բութ ես և սրիկա»:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում