Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին Մենք պետք է հետամուտ լինենք այնպիսի արժեքների, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը. Լի Ջե Մյուն Թուրքիան շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Բարսելոնայում խոսել են Հալանդին ձեռք բերելու պատրաստակամության մասին Ամենակարևորը հաղթելն է նաև հաջորդ խաղում․ Իմրան Ուլադ Օմար Կոսմետիկ միջամտությունների պատճառով ուղտերը որակազրկվել են Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պետք է տեսագրվի Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել նախկին արքայազն Էնդրյուին վերադարձնել բյուջետային միջոցները Հիլարի Քլինթոնը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավար

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բենֆիկային» և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբինՄենք պետք է հետամուտ լինենք այնպիսի արժեքների, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը. Լի Ջե ՄյունԹուրքիան շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համարԲարսելոնայում խոսել են Հալանդին ձեռք բերելու պատրաստակամության մասինԱմենակարևորը հաղթելն է նաև հաջորդ խաղում․ Իմրան Ուլադ ՕմարԿոսմետիկ միջամտությունների պատճառով ուղտերը որակազրկվել են Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգըՄենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզԱսենսիոն կորցրել է գիտակցությունն ու պատգարակով լքել խաղադաշտըՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԳազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պետք է տեսագրվիՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել նախկին արքայազն Էնդրյուին վերադարձնել բյուջետային միջոցներըՀիլարի Քլինթոնը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործովՀյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավարԵղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերինԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանցԿուբայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ մոտորանավակի չորս ուղեւոր զոհվել է, վեցը վիրավոր ենԳրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով. Արսեն ԹորոսյանՌուսական զորքերը կրկին հարձակում են իրականացրել ուկրաինական քաղաքների վրաԱՄՆ-ն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդի դեմ հարված հասցնելու հնարավորությունը․ PoliticoՓոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն էԿառավարությունը 70 մլն եվրո վարկ է վերցնում, որպեսզի բարելավված ջրամատակարարում ապահովի. Ջրային կոմիտեի նախագահՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակումՀովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿԻրանը փակել է Ադրբեջանի հետ ծովային սահմանի երկայնքով օդային տարածքըՀՀ-ն բարձր է գնահատում ԵԽ-ի դերը՝ որպես ժողովրդավարական անվտանգության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր․ ՌուբինյանԿարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին. Փաշինյանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մասինՄարդու իրավունքները շատ հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքում. ՀՀ ՄԻՊ-ը՝ նախընտրական շրջանի մասինԻռլանդիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետՏնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունըԴպրոցականները քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերՄինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունների երրորդ փուլը․ FarsՍոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է Կիմ Չեն Ընը դիտարկում է Հարավային Կորեան որպես լիովին թշնամական պետություն, որպես հավերժական թշնամիԱրտաքին գովազդի օպերատորները պատասխանատվություն կկրեն իրենց գովազդային վահանակները պատշաճ վիճակում չպահպանելու համարԾառայությունում կմիավորվեն բիզնեսի մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկություններըԱրդարադատության նախարարությունում 30 հաստիք է ավելացելԿառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջենՊաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ նախկին ֆինանսների նախարարը Էպշտեյնի սկանդալի ֆոնին լքում է Հարվարդը. CNN Նրանք չփոխեցին երկիրը, նրանք չփոխեցին մեր դրոշն իրենց դրոշով. ԶելենսկիՎերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-նԶինված միջադեպ. Կուբան ԱՄՆ-ում գրանցված նավակի վրա սպանել է 4 մարդուԻնչպես է պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում ներդրումներ անել հրթիռների մեջ. Մարկո ՌուբիոՈստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աշտարակի հարակից ձորակումՊեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնումԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՓաշինյանՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի եղբոր կողմից ապօրինի կառուցված շենքը
Հայաստան

Մայիսի 9-ի հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրության եւ Պաշտպանության բանակի օրվա առթիվ:Շնորհավորանքում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրության եւ Պաշտպանության բանակի օրվա առիթով:

Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եւ Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին եւ այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման եւ աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն եւ արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու:

Հայրենիքի ազատ, ապահով եւ խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաեւ արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ եւ հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաեւ մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները եւ միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ: