Բայց կան, չէ՞ բազմաթիվ գրագետ քաղաքացիներ, ովքեր հասկանում են որ կառավարությունը երկիրը աղետի է տանում. Իշխանյան
Այս կառավարությունը անցավ մի փորձություն, որ ցույց տվեց, որ անընդունակ է խիստ ռեժիմ հաստատել, նրա «խստացրած»ի արդյունքը արդեն կա՝ համաճարակը մի քանի անգամ սաստկացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կոչերն անզոր են, աղետի կանխարգելման անհրաժեշտ պայմանը Փաշինյանին հեռացնելն է
5 քաղաքական գործիչներ կոչ են արել երկու շաբաթով խստացնել արտակարգ ռեժիմի սահմանափակումները, քանի որ օրական նոր վարկավածների թիվը աճում է, արդեն օրական 120-ից ավել են դեպքերը, իսկ այսօր արդեն 163 (հղումը մեկնաբանության մեջ)։
Սակայն պարզ է, որ որեւէ ազդեցություն չի ունենալու կոչը, քանի որ այս կառավարությունը անցավ մի փորձություն, որ ցույց տվեց, որ անընդունակ է խիստ ռեժիմ հաստատել, նրա «խստացրած»ի արդյունքը արդեն կա՝ համաճարակը մի քանի անգամ սաստկացավ։
Հայաստանը աղետի մեջ է ընկնում, եւ դեմն առնելու անհրաժեշտ պայմանը համաճարակը կանխարգելելու անընդունակ ղեակավարությանը հեռացնելն է, եւ փոխարինելը վճռական ու ընդունակ ղեկավարով, այսինքն 1֊ին քայլը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է ու այնպիսի վարչապետ ընտրելը ով ընդունակ է վճռական(դուխով) կոշտ մեթոդներով արտակարգ իրավիճակ հաստատել եւ համարձակորեն(դուխով) խոշոր դրամական միջոցներ ներգրավելով բնակչության սոցիալական խնդիրները լուծել եւ զուգահեռ տնտեսությունը աշխատացնել։
Հնարավո՞ր չի հեռացնել Փաշինյանին, ով քայլ անի իսկույն քրեկան գործ կսարքեն գլխին կկալնավորե՞ն։ Այո, կկալանավորեն, եւ ի՞նչ, վարչապետը կմնա, կավելանան քաղբանտրկյալները։ ԱԺ ընտրությունների՞ն սպասել. մինչեւ առուն ջուր գա գորտի աչքը դուրս կգա։ Հասրակական պահանջ չկա՞, Վարչապետի վարկանի՞շն է բարձր, գուցե բարձր է առողջության վերաբերյալ տգետ պատկերացում ունեցող կամ հանուն Փաշինյանի իշխանության ինքնասպանության պատրաստ քաղաքացիների շրջանում։ Սպասել որ գրագիտությունը այնքան բարձրանա, որ հասկանա՞ն Փաշինյանը անկարող է աղետի դեմն առնել, բայց գրագիտությունը կարող է բարձրանալ երբ ուղտը իրենց դռներին չոքի, ընդ որում ոչ միայն կորոնավիրուսի ուղտը, նաեւ սովի ուղտը, պատերազմի ուղտը։
Բայց կան, չէ՞ բազմաթիվ գրագետ քաղաքացիներ, ովքեր հասկանում են որ կառավարությունը երկիրը աղետի է տանում։ Արդյո՞ք նրանք էլ հանուն «դեմոկրատիայի» արմատական պահանջներ չեն դնում, այո՞, ուրեմն արդյո՞ք մի ինքնասպան էլ նրանք չեն, քանի որ թողնում են, որ տգիտությունը ժողովրդավարության տեղ անցնելով երկիրը վերջնական աղետի ենթարկվի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները