Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների» Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները

Հայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները
Կարծիք

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, դուք ուղղակի ստել եք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Նիկոլ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի տապալման գործում Ձեր մեղքի բաժինը գիտակցո՞ւմ եք: Հասկանո՞ւմ եք` երբ Հայաստանում հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերները խոստովանում են, որ հայրենադարձություն կազմակերպելը հնարավոր չէ, որ դա իրենց խելքի բանը չէ, ջուրն են նետում Ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից սպասելիքները:

Հարգելիս, հիշո՞ւմ եք, որ ընդամենը երկու տարի առաջ Երևանի հրապարակներում ցույցեր էիք անում և Սփյուռքում քարոզում էիք, որ պետք է փողոցային ճանապարհով զավթել իշխանությունը, որպեսզի «երկիրը երկիր դառնա» ու երկիրը լքած մարդիկ վերադառնան Հայրենիք: Հիմա պարոն Սինանյանն ասում է, որ հնարավոր չէ հայրենադարձություն կազմակերպել, այսինքն` խոստովանում է, որ երկու տարի առաջ Դուք բոլորով ինչ ասել եք, ինչ խոստացել եք, չեք կարողանում անել: Դուք ուղղակի ստել եք: Այո՛, ինչպե՞ս կազմակերպել հայրենադարձություն, երբ ժողվարչապետն իր անհաջողակների խմբակով շուրջ երկու տարի է` հայ մարդուն հանում է հայ մարդու դեմ:

Շուրջ երկու տարի է` ՀՀ քաղաքացիներին գույների է բաժանել, ատելություն ու բռնություն է քարոզում և խրախուսում: Շուրջ երկու տարի է` փորձում է ավիրել ազգային ինստիտուտները` եկեղեցուց մինչև ազգային արժեհամակարգի մասին պատկերացումներ: Շուրջ երկու տարի է` հայ մարդկանցից քրեական դատավարությունների սպառնալիքներով փող և քաղաքական լռություն է փորձում շորթել: Շուրջ երկու տարի է` փուլային տարբերակ է բանակցում, որ հայ մարդկանց արյունով ազատագրված տարածքները հանձնի թուրքին, տեղը` ստանա առանց խնդիրների իշխելու, այսինքն` ոչինչ չանելու, բայց հարկատուի հաշվին 70 հոգանոց թիկնազորով և թանկարժեք ավտոմեքենաներով պտտվելու, պալատներում ապրելու, ուտել-խմելու և պետական ինքնաթիռով արտասահմաններում անիմաստ ու անբովանդակ շրջագայելու երաշխիքներ:

Պարոն Թանկյան, Ձեր մեղքի բաժինը գիտակցո՞ւմ եք: Հասկանո՞ւմ եք, որ ժողվարչապետին ու Զարեհ Սինանյանին մի լավ քաշել եք: Ինչո՞ւ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայրենիքում, երբ տեսնում է, թե ուր են գլորել Հայրենիքը, երբ տեսնում է, թե ինչ աղետի առաջ են կանգնեցրել երկիրը: Ժողվարչապետի բառերով ու Ձեր կատարմամբ խորովածի մասին երգն օյին չի: Ինչո՞ւ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ նույնիսկ հեղափոխության առաջնորդներից մեկը` Սերժ Թանկյանը, չի պատրաստվում հայրենադարձվել: Ավելին` հեղափոխության գլխավոր սիմվոլներից մեկը` Սերժ Թանկյանը, շուրջ երկու տարի է` համառորեն չի կատարում ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից