Լավրովը դեռ սպասում է պատասխանի այն մասին, որ Նիկոլը սուտ է խոսել. Աղասի Ենոքյան
Նիկոլի մամուլի քարտուղարը վրա-վրա հայտարարություններ է անում Միքայել Մինասյանի, օիլգարխիկ ռեժիմի, կաշառակերների ու հանցագործների մասին, բայց Նիկոլի իշխանությունը 2 տարվա մեջ գեթ մեկ կոռուպցիոն գործ չի բացահայտել, որը դատարանը կհաստատեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Համառոտ հիշենք ինչ է կատարվել վերջին 2 օրվա ընթացքում․
- Լավրովը դեռ սպասում է պատասխանի այն մասին, որ Նիկոլը սուտ է խոսել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին
- Հազարավոր քաղաքացիներ հոսանքազրկվել են
- Գավառում տեղի է ունեցել իրական ճակատամարտ, կա 4 զոհ, եւ այդ ամենը՝ ոստիկանապետի ներկայությամբ
- Ucom-ի բաժնետերերը հայտարարել են, որ իշխանությունները ցանկանում են իրենցից խլել բիզնեսը
Իշխանությունների արձագանքը
- Լավրովին պատասխան չկա՝ այսինքն Նիկոլը ընդունում է որ սուտ է խոսել
- Կոմունալների մասին Նիկոլը հայտարարեց, թե՝ էհ, ասել է որ կարելի է չմուծել, բայց հո չի երդվել, այսինքն ընդունեց, որ սուտ է խոսել
- ԱԺ-ում երկու պատգամավոր քֆուր-շոու են բեմադրում դատարկ տեղը
- Նիկոլի մամուլի քարտուղարը վրա-վրա հայտարարություններ է անում Միքայել Մինասյանի, օիլգարխիկ ռեժիմի, կաշառակերների ու հանցագործների մասին, բայց Նիկոլի իշխանությունը 2 տարվա մեջ գեթ մեկ կոռուպցիոն գործ չի բացահայտել, որը դատարանը կհաստատեր։
Այսինքն, իշխանությունը բացարձակ անհաղորդ է երկրի խնդիրներին, ադեկվատ արձագանք չի տալիս հանրապետության զարգացումներին, անընդհատ սուտ է խոսում, այս կրիտիկական վիճակում զբաղված է զրպարտությունների եւ շոուների միջոցով կեղծ օրակարգեր ներմուծելով»։

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում