Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին» ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News Լա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ Սոսյեդադից Մրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարին Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. Պեսկով Իրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունըԻնտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ
Հայաստան

Երկրում արտակարգ դրությունը վերջացե՞լ է, որ պահանջում են կոմունալ վճարումները կատարել․ սա հակասում է վարչապետի խոսքին․ Անի Խաչատրյան

 

Արտակարգ դրությունը վերջացե՞լ է երկրում, որ պահանջում են կոմունալ վճարումներն ու ասում՝ անջատումներ կլինեն։ Ինչպես մարդը պետք է վճարի գազի, էլեկտրաէներգիայի դիմաց, եթե դեռ չի աշխատում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ հայտարարությանը։

«Արտակարգ դրությունը շարունակվում է, իրավիճակը նույնն է, նույն տեմպով շարժվում ենք, չգիտենք՝ արտակարգ դրությունը երբ է վերջանալու և այս պահին անջատումներ պետք է իրականացնե՞ն։ Սա նաև հակասում է վարչապետի խոսքին։ Վարչապետն ասաց, որ անջատումներ չեն լինելու, և ՀԾԿՀ հայտարարությունը հակասում է դրան»,- նշեց Անի Խաչատրյանը։

Ավագանու անդամը նկատեց, որ ոչ միայն կոմունալ վճարումների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարության, այլև շատ այլ դեպքերում ևս վարչապետի և մեկ ուրիշ պաշտոնյայի կամ կառույցի հայտարարությունները միմյանց չեն համապատասխանում։ «Կարծում եմ՝ վարչապետը պետք է սկսի զբաղվել նրանով, որ իր խոսքը մնացած պաշտոնյաների խոսքին չհակասի, որովհետև շատ են դեպքերը։ Վարչապետը հայտարարում է՝ իրավիճակը վերահսկելի է, կես ժամ հետո Արսեն Թորոսյանը ասում է՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է։ Կառավարության խոսքը մեկ պետք է լինի, որովհետև այդ ամեն ինչը քննարկումների ժամանակ է որոշվում։ Այստեղ պարոն Փաշինյանը մտածելու բան ունի՝ ինչպես անի, որ իր խոսքը համընկնի մյուսի ասածի կամ արածի հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախօրեին հայտարարել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած և չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ ՀԾԿՀ-ի հայտարարությանը հետևեցին «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաղորդագրությունները, որտեղ ընկերությունները 3 օր ժամանակ էին տրամադրել քաղաքացիներին կոմունալ ծախսերը վճարելու համար։

ՀԾԿՀ հայտարարությունում նաև նշվում է, որ ֆորս մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, և էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

Անի Խաչատրյանը համաձայն չէ հանձնաժողովի հիմնավորման հետ․ «26 հազար դրամ, երբ մեկ երեխային վճարվում է, մարդիկ դրանով կոմունալ պետք է վճարե՞ն, թե՞ ապրեն։ Ստացվում է, որ Կառավարությունն այդ գումարը տալիս է ՀԷՑ-ի և Գազպրոմի վճարումներն անելու համա՞ր։ Կամ եթե մարդն իր եկամուտն արտերկրից է ստանում, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնածից և դա հիմա չկա, որտեղի՞ց պետք է վճարի մարդը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության հակաճգնաժամային փաթեթներով սպառած գազի և էլեկտրաէներգիայի 30 և 50 տոկոսի չափով փոխհատուցումներին, Անի Խաչատրյանը նշեց, որ կոմանալ ծառայությունների դիմաց մնացած գումարը ևս կդժվարանան վճարել քաղաքացիները․ «Փետրվարը ամենածանր ամիսն էր։ Ես չեմ ասում լրիվ զրոյացնեն պարտքերը, բայց կարելի է այլ ձև մշակել, սպասել մինչև արտակարգ դրությունն անցնի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին, աշխատանքի վերադառնան և կարողանան կուտակված պարտքերը 1-2 ամսում գոնե վճարեն»։