Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարողները կարող էին մինչեւ այս տարվա մարտի 20-ը դիմել ՊԵԿ եւ օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շահութահարկի 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ զբոսաշրջության ոլորտի ընկերությունները թեեւ այս օրերին չեն աշխատում, ունեն զրո եկամուտ, սակայն պարտավոր են առաջին եռամսյակի համար կանխավճար վճարել նախորդ տարվա շահութահարկի 20 տոկոսի չափով:
«Մենք մարտի 1-ից արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 16-ին արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Հետեւաբար տնտեսվարողները կարող էին կանխատեսել ու դիմել կանխավճարների այլընտրանքային եղանակից օգտվելու համար: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկումներ չկան: Բայց ցանկացած միջոցառում կարող ենք քննարկել՝ ելնելով իրավիճակից: Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում»,-ասաց ՊԵկ նախագահը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...