«Իմ քայլ»-ի պատգամավորները երաշխավորում են կալանքից ազատել ԱՄՆ-ում թմրամիջոցների գործով դատապարտվածին
Հայաստանյան լրատվամիջոցներում 2017-ից ի վեր պարբերաբար լուրեր են հայտնվում հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի մասին, ում խափանման միջոց կալանավորման փոփոխության միջնորդությունը քննվելու է վաղը՝ Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին գրում է tert.am-ը:
Մարտիրոսյանը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, նա մասնակցել է ավելի քան 15 ֆիլմի նկարահանման այնպիսի հայտնի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ռոբերտ Դե Նիրոն, Առնոլդ Շվարցենեգերը, Մարկ Ուոլբերգը, Սիլվեստր Ստալոնեն, Մայքլ Դուգլասը, և այլք:
Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ, ընկերությունում ներդրումների, անշարժ գույքի և կինոբիզնեսի գծով գլխավոր մենեջեր է աշխատել։
Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Pulham Holding Ltd» ընկերությունից՝ այդ ընկերության սեփականատիրոջ գործարար Վիտալի Գրիգորյանցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է 49 մլն ԱՄՆ դոլար հափշտակություն։
Սակայն պրոդյուսերը տարբեր առիթներով մամուլին հայտնել է, որ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Բանն այն է, որ պրոդյուսերը պատրաստվում էր գեղարվեստական ֆիլմ նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղրիմի և Ռուսաստանի միացման մասին, ֆիլմում պետք է նկարահանվեին հոլիվուդյան աստղերը։ Ըստ նրա՝ ֆիլմի թեման է իրեն քրեական հետապնդման ենթարկելու առիթը:
Ստեփան Մարտիրոսյանին ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, մոտ տասը ամիս անց հանձնել ՀՀ իշխանությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանը և Հայկ Սարգսյանը, անձնական երաշխավորություն են ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500 000-ական դրամ: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:
Նա նաև հայտնել է. «Ստեփան Մարտիրոսյանի առողջական վիճակը լավ չէ, նաև կորոնավիրուսի ռիսկային խմբում է գտնվում, այդ պատճառով խնդրել եմ դատարանին, որպեսզի արտահերթ կարգով քննարկում իրականացվի»:
Ո՞ւմ են երաշխավորում «Իմ քայլի» պատգամավորները
Նախ նշենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացի, ԱՄՆ-ում մշտապես բնակվող Ստեփան Մարատի Մարտիրոսյանը, դեևս 1990–ական թվականներին Մոսկվայում ծանոթացել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, գործարար Վիտալի Սարգսի Գրիգորյանցի հետ։ Ծանոթությունից հետո նրանց միջև շարունակվել է շփումը, որը ժամանակի ընթացքում վերածվել է գործարար հարաբերությունների։
Այդ հանգամանքից օգտվելով, Ստեփան Մարտիրոսյանը մտադրվել է Վիտալի Գրիգորյանցից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ Իր հանցավոր մտադրության իրագործման նպատակով, Ստեփան Մարտիրոսյանը 2010թ. սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ, վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ, շեշտադրելով յուրաքանչյուր ֆիլմից տարեկան առնվազն 20 և ավելի տոկոսների եկամուտ ստանալու հնարավորության մասին:
Ստեփան Մարտիրոսյանը Վիտալի Գրիգորյանցին ներկայացրել է «Envision Entertainment» ընկերությունը և հորդորել այդ ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա:
Բացի այդ, Ստեփան Մարտիրոսյանը, խեղաթյուրելով իրականությունը, հայտնել է, թե իբրև այդ ընկերության հիմնադիր-տնօրենն իր ընկեր Ջեֆֆ (Զեֆֆրի) Հովարդն է, թաքցնելով այն փաստը, որ իրականում ինքն է հանդիսանում «Envision Entertainment» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և ընկերության տնօրենը, իսկ Ջեֆֆ (Ջեֆֆրի) Հովարդ տվյալներով անձ գոյություն չունի։
Տուժողի կամքի վրա ներազդելով , ըստ մեղադրանի՝ 49 մլն ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է, օգտագործելով խաբեության տարբեր մեխանիզմներ։
ԱՄՆ-հոլիվուդյան պրոդյուսերի «խելացնոր անցյալը»
2014-ի հունվարին Los Angeles Weekly պարբերականը «Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Ստեփան Մարտիրոսյանի գործունեությանը:
Ըստ հոդվածի՝ Մարտիրոսյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է 1989-ին՝ Տեքսասի սահմանապահին չի ներկայարցել կեցության քարտը, իսկ ինքը եղել է Խորհրդային միության քաղաքացի:Նրա մոտ հայտաբերվել է նաև թմրամիջոց: Նախ նա խոստավանել է մեղքը, այնուհետև հերքել: Ինչևէ, դատապարտվել է 9.5 տարի ազատազրկման, սակայն բողոքարկումների արդյունքում ազատ արձակվել 1992-ին:
Դրանից հետո, ըստ նշված պարբերականի հրապարակման՝ նա առաջարկում է մեծ քանակությամբ կոկաին վաճառել ՀԴԲ-ի գաղտնի գործակալին Ջեքսոնվիլում, սակայն այդ գործով 1993-ին ձերբակալվում է, դատապարտվում 9 տարի ազատազրկման, սակայն 1996-ին ազատ է արձակվում:
Նրա այսպես ասած՝ գործընկերն է եղել ոմն Չեյզ: Նրանց երկուսի՝ Մարտիրոսյանի ու Չեյզի վերաբերյալ Կելե անունով դատապարտյալը Վաշինգթոնի բանտից է նամակ գրել, նրանք 2008-ին իրեն վարձել են Մոսկվայում վրացի գործարարին սպանելու համար:
Կասկա Քալանդարիշվիլի անունով վրացի գործարարը ներգրավված է եղել նավթի և գազի արդյունաբերության մեջ: Կելեի պնդմամբ՝ ինքը սպանություն գործելու մտադրություն երբեք չի ունեցել, Մարտիրոսյանն ու Չեյզն էլ այդ հրամանը չեղարկել են: Քալանդարիշվիլին սպանվել էր Մոսկվայում 2009թ.: ԱՄՆ-ն դադարեցրել է այդ գործով հետաքննություն ու ազատ արձակել Կելեին:
Մարտիրոսյանը վրացի գործարարի սպանության գործով հարցաքննության ժամանակ ասել է, որ երբևէ չի լսել Կալանդարիշվիլիի անունը, չի ճանաչում նրան:
Այսպիսով՝ թմրամիջոցների շրջանառության համար երկու անգամ դատապարտվել է Մարտիրոսյանը, կարճ ներկայացվեց նաև այն, թե ինչ գործարքների մեջ է և ինչ է անում, իսկ ՀՀ իշխող կուսակցության երկու պատգամավոր երաշխավորում են, որ նա ազատ արձակվի կալանքից:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...