Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչները պահանջում են հետաձգել կոմունալ վճարումները մինչեւ հունիս
Մենք ձգտում ենք հասնել կոմունալ վճարումների` մինչեւ հունիս հետաձգմանը, երբ բերքի գագաթնակետը կլինի եւ հույս կհայտնվի, որ ճանապարհները կբացվեն եւ արտահանումը կվերսկսվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը։ Ըստ նրա` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոստացել է աջակցել այս հարցում:
«Ժամկետները դեռ որոշված չեն, բայց միանշանակ պետք է վճարումների նոր ժամանակացույց կազմել, ցանկալի է` յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի հետ անհատական կարգով: Այս փուլում հաջողվել է հասնել նրան, որպեսզի գազը չանջատեն»,- ասաց ՀԿ ղեկավարը:
Նա պարզաբանել է, որ ամենալուրջ խնդիրները ծաղկաբուծական տնտեսություններն ունեն, որոնք արդեն 2 ամիս է ոչինչ չեն վաճառվում: «Մեր խնդրանքները հիմնականում կապված են այդ տնտեսությունների հետ: Ինչ վերաբերում է բանջարանոցային տնտեսություններին, ապա իրավիճակը դեռ գոհացուցիչ է` հաշվի առնելով, որ գարունը լավ ժամանակահատված է ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի առումով, չնայած որ այս տարի ծավալները սովորականից դեռ փոքր են: Ապագայում վաճառքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել թուրքական ջերմոցային արտադրանքի ներմուծումը Հայաստան»,- հավելեց Գեւորգյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...