Մանրամասներ՝ ՊԵԿ փոխնախագահի եղբոր կողմից դաժան սպանությունից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ 46-ամյա Գարիկ Մաշադյանը:
Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի և 8300 հազար դրամի գողություն։ Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհետացել նշված գումարն ու ոսկյա զարդերը։
Ավելի վաղ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2019 թվականի հոկտեբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Կարապետյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Գ. Մաշադյանը կասկածվում էր հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես էր մտել տուն և ինչ գործողություններ էր արել ներսում: Իսկ քննչական փորձարարությանը հետևել էին քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանը, բաժի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը, խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Ա. Կարապետյանը: Եթե դատարանը բավարարեր քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու էր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...