Տուգանք՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, անկախ Հայաստանում մի օր իշխանությունները մարդկանց կարգելեն այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների: Չէր անցնի որեւէ մեկի մտքով, բայց դա իրականություն դարձավ:
Հիմա այս իշխանությունները հայտարարել են, թե նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- նշված է հայտարարությունում։ Կարող ենք ուրախանալ, որ կարգը խախտողներին տեղում չեն գնդակահարելու:
Հիմա ոմանք կասեն, թե կեցցեն իշխանությունները, որ այսպես լավ եւ խիստ պայքարում են համավարակի տարածման դեմ, բայց մտքներովդ չի անցնում, թե այդ նույն խստությունn ինչու չի գործում հայտնի եւ սիրելի գործարարի սուպերմարկետներում եւ հիպերմարկետներում:
Ո՞վ է ասել, որ վիրուսը սուպերմարկետներում չի տարածվում, իսկ մաքուր օդում, ծառաշատ վայրում՝ տարածվում է: Հարցեր է առաջացնում այն մոլուցքը, որով իշխանությունները թույլ չեն տալիս մարդկանց այցելել Ծիծեռնակաբերդ: Ուշադրություն դարձրեք, որ արգելքը վերաբերում է ոչ միայն ապրիլի 24-ին, այլ 21-ից մինչեւ 26-ն ընկած հատվածին:
Իհարկե, հիմա կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե իշխանությունները ճիշտ են անում, եւ որ չպետք է թույլ տալ մարդկանց կուտակումներ, բայց մի՞թե հնարավոր չէր այս մեկ ամսվա ընթացքում քաղաքակիրթ կարգ սահմանել հուշահամալիր այցելելու համար:
Հավատացեք, որ միայն մեկ երկիր կար, որտեղ գուցե կտուգանեին Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, եւ այդ երկիրը Թուրքիան էր: Այսօր արդեն դա իրականություն է Հայաստանում:
Եթե Իսրայելում հնարավոր է տարածություն պահելով ընդդեմ իշխանությունների հանրահավաքներ անել, եթե հնարավոր է Երեւանի սուպերմարկետներում իրար գլխի լցված առեւտուր անել, ապա հնարավոր էր նաեւ կարգ մշակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտք գործելու համար:
Իրոք բարդ եւ տարօրինակ, միաժամանակ խիստ մտահոգիչ ժամանակներ են:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...