Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին» ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News Լա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ Սոսյեդադից Մրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարին Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. Պեսկով Իրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունըԻնտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ
Հայաստան

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 3-րդ

Politeconomy.org-ը գրում է․ «Հայ ժողովրդի պատմությունը մենք սովոր ենք դիտարկել առանց վերլուծելու հարևան երկրներում և առհասարակ աշխարհում տեղի ունեցող գործընթացները: Նույնը հիմա է կատարվում ու արդյունքում մենք չենք կարողանում հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու ամեն ինչ պայմանավորում ենք միայն այս կամ այն գործչի անհատական հատկություններով: Իրականում յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունները և այս կամ այն որոշումները շատ դեպքերում պայմանավորված են աշխարհքաղաքական ու միջազգային զարգացումներով:

Ռոբերտ Քոչարյանի շրջան

Մինչ քննարկելը Քոչարյանի շրջանի քաղաքականության և որպես հետևանք քաղաքական քարոզչության առանձնահատկությունները, մի փոքր անդրադառնանք Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Քոչարյանը նախագահ է դարձել 1998-ին: Այդ ժամանակ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում: 1997-ին ստեղծվում է GUUAM (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությունը, որի նպատակն էր Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանել այդ երկրները, սակայն Ադրբեջանի ներկայությունը, ինչպես նաև Թուրքիայի մեծ հետաքրքրությունն այդ կազմակերպության հանդեպ, լուրջ մարտահրավեր էր Արցախին և, բնականաբար, Հայաստանին: 1998-ին Անկարայում կնքվում է Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության մասին պայմանագիրը։ Այդ արարողությանը մասնակցում էին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարի մասնակցությամբ: Դա աշխարհքաղաքական պրոյեկտ էր, որը պետք է ազդեր տարածաշրջանի աշխարհքաղաքական դասավորության վրա:

Էներգակիրների ուղիները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև աշխարհքաղաքականության վրա։

1999-ին սկսվում է Չեչենական երկրորդ պատերազմը: Չեչեններին ակնհայտորեն աջակցում էր Արևմուտքը, Թուրքիան և անգամ Ադրբեջանը: Դա նույնպես իր ազդեցությունն ուներ տարածաշրջանի աշխարհքաղաքական զարգացումների վրա: Հիշենք վերջերս Սիրիայում ռուս-թուրքական լարվածության ժամանակ Էրդողանի այն սպառնալիքը, որ ոտքի կբարձրացնի Ռուսաստանում բնակվող 25 միլիոն մուսուլմաններին։ Թուրքիան դա փորձում էր անել Չենենական պատերազմի ժամանակ, ինչպես նաև անում էր 19-րդ դարում տեղի ունեցող Կովկասյան պատերազմների ժամանակ։ Դա մեզ հասկանալի է դարձնում Արցախի դերը Ադրբեջանին ու Թուրքիային միմյանցից տարանջատելու առումով, նաև դրանում շահագրգռված երկրների շարքը նույնպես դժվար չէ բացահայտել։

Բնականաբար, այդ ֆոնին Արցախի հարցի ակտիվացում է սկսվում և «միջազգային հանրությունը» փորձում է այդ խնդիրը լուծել Հայաստանից զիջումներ կորզելու միջոցով։ Հիշեցնենք, որ այդ թեզով էին հանդես գալիս Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները։ Դա ենթադրում էր նաև «միջազգային հանրության» կողմից նրանց աջակցություն Հայաստանում քաղաքական փոփոխությունների համար։

Այդ ամենը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղման գործընթաց էր, ինչը ենթադրում էր Թուրքիայի դերակատարման մեծացում Հարավայի Կովկասում, իսկ գուցե նաև հետագայում՝ Հյուսիսայի Կովկասում։ 2003-ին Վրաստանում տեղի է ունենում «Վարդերի հեղափոխությունը», ինչի արդյունքում ավելի է մեծանում Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։

Սակայն, զուգահեռաբար, փոփոխություններ են սկսվում նաև Ռուսաստանում։ 1999-ին Պուտինը նշանակվում է Ռուսաստանի կառավարության ղեկավար, 2000-ին՝ ընտրվում է նախագահ։ 1999-ին, ինչպես նշել էի, սկսվում է Չեչենական երկրորդ պատերազմը։

Պուտինի իշխանության գալով սկսվում է փոխվել Ռուսաստանի քաղաքականությունը։ Դա դիրքերի վերականգնման շրջանն էր և, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում նույնպես սկսվում են քաղաքական փոփոխություններ։ Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցում զիջման փուլային քաղաքականությանը փոխարինում է Քոչարյանի կոշտ դիրքորոշման քաղաքականությունը։ Դա Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների զուգահեռ գործընթացն էր։ Պուտինի այդ քաղաքականության հայաստանյան պարտնյորը Քոչարյանն էր։ Հայաստանի «լիբերալ» շրջանակների ընդդիմախոսը «պետական ազգայնականներն» էին՝ ի դեմս Քոչարյանի գլխավորած իշխանության։ Այդ ամենը զուգահեռ գործընթացներ էին և պատահական չէ, որ Պուտինը Քոչարյանին մինչ այժմ համարում է իր մտերիմ ընկերն ու վստահելի գործընկերը։

Տնտեսության համար նույնպես բարենպաստ միջավայր էր ստեղծվել, մինչ 2008-ի տնտեսական ճգնաժի սկսվելը դեռ ժամանակ կար։ Որքան էլ տարօրինակ չլինի, ռուսական ծագման ներդրումներին զուգահեռ Հայաստան են գալիս նաև արևմտյան ներդրումները, մասնավորապես Քըրք Քրքորյանի բարեգործական ծրագրերը, որոնք առանց ԱՄՆ կառավարության թույլտվության հնարավոր չէր։ Այդ ժամանակաշրջանում կարծես թե Հայաստանի հանդեպ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը լոյալ վերաբերմունք էին ցուցաբերում։ Որքան էլ տարօրինակ չլինի, տարբեր հարցերում կոշտ գործչի իմիջ ունեցող Քոչարյանը նախագահի երկու ընտրություններն էլ երկու փուլով է անցել, ինչն աննախադեպ է հայ իրականության համար։ Կրոնական ազատությունների հարցերում էլ ամենամեղմ դիրքորոշումն ուներ, ինչը մինչ այդ ու դրանից հետո միշտ խնդրահարույց է եղել Հայաստանում։ Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ֆոնին էին տեղի ունենում Արցախի խնդրում ամենամեծ ճնշումները Հայաստանի վրա, և դա հասկանալի էր վերը թվարկված դեպքերի առումով։

Հիմա քննարկենք այդ ժամանակվա պետական քարոզչության և հակաքարոզչության խնդիրները։

Քարոզչություն և հակաքարոզչություն

Ինչպես նշել էի, առանց պետական քարոզչության պետությունը հեռանկար չունի և չի կարող համախմբել հանրությանը ազգային ծրագրերի շուրջ, առավել ևս չի կարող լինել քաղաքական հեռանկար ցանկացած գործչի ու քաղաքական միավորի համար։ Չնայած նրան, որ Քոչարյանն ուներ Հայաստանի համար աննախադեպ տնտեսական հաջողություններ, իսկ Արցախի խնդրում կոշտ դիրքորոշում, ինչն այն ժամանակվա իրադարձությունների ֆոնին որոշիչ էր, նա չկարողացավ ստեղծել քաղաքական միավորում։

«Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսն ապաքաղաքական էր։ Դրա մեջ նաև պոպուլիզմ կար, ինչը ներհատուկ չէր Քոչարյանի կառավարման ոճին և դրանով իսկ զարմանալի էր, որ այդպիսի բանաձև էր ընտրվել։

Քոչարյանը, լինելով նախագահ, խորհրդարանում ներկայացված չէր քաղաքական կուսակցությունով։ Նա խաղում էր քաղաքական կուսակցությունների միջև բալանս ապահովելու վրա։ Նույն իշխող Հանրապետական կուսակցությունը նույնպես միասնական թիմ չէր, որտեղ կային հին հանրապետականները և Սերժ Սարգսյանի կողմից նոր անդամագրվածները։ Ըստ էության բոլորին էլ ձեռնտու էր, որ լինի առանձին վերցրած մեկ քաղաքական ուժի հետ չկապված ու արբիտրի գործառույթ կատարող նախագահ։ Այդ դեպքում մյուսները հետագայում քաղաքական շանս էին ստանում։

Քոչարյանի իշխանությունը կաղում էր քարոզչության հարցում։ Ներքին կյանքում շեշտը դրված էր տնտեսության վրա, սակայն քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ինստիտուտների կայացման հարցը գրեթե անտեսված էին։

Պետական քարոզչության բացակայության պայմաններում այն ժամանակվա ընդդիմության հակաքարոզչության թեզերը բավականին պրիմիտիվ էին և բաժանարար գծերի վրա էին կառուցվում՝ «հայաստանցի-ղարաբաղցի», «երևանցիների» իրավունքը իշխող էլիտա լինելու համար, նաև «Մեղրու տարբերակի» մասին խոսակցությունները։ Շեշտը դրվում էր նաև «թալանի» վրա, ինչը 1990-ականների վայրի կապիտալիզմի ժառանգությունն էր։

Նախագահի քաղաքական կազմակերպության բացակայության պայմաններում չէին գործում նաև «սոցիալական լիֆտերը», և բազմաթիվ ամբիցիոզ և ընդունակ անձինք կառավարման ապարատում զրկված էին ապագայի հեռանկարից։

«Սոցիալական արդարության» առումով նույնպես հանրության մոտ խնդիրներ էին առաջանում։ Մինչդեռ սոցիալական արդարության զգացողություն ներշնչելը ցանկացած իշխանության ամենակարևոր նպատակը պետք է լինի։

Չնայած բազմաթիվ արտաքին քաղաքական ու տնտեսական հաջողություններին, պետական քարոզչության ոչ բավարար մակարդակը և քաղաքական իմիջի վրա ուշադրություն չդարձնելը Քոչարյանի համար ճակատագրական նշանակություն ունեցան հետագայում։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան