Դարձյալ հիդրօքսիքլորոխինի մասին. Չինացի գիտնականները պնդում են, որ այն կորոնավիրուսի դեմ արդյունավետ չէ
Հիդրօքսիքլորոխին հակամալարիային դեղամիջոցը չի արագացնում կորոնավիրուսով պացիենտների ապաքինումը, պնդում են չինացի գիտնականները: Այս դեղամիջոցը ստացած պացիենտները հայտնել են ավելի քիչ թվով ախտանիշների մասին, սակայն նրանց բուժման տեւողությունը նույնքան էր, որքան դեղամիջոցը չստացած պացիենտների դեպքում:
The Daily Mail-ը հայտնում է, հիդրօքսիքլորոխինի անվտանգությունը եւս մի ամբողջ շարք հարցեր է առաջացնում. Բրազիլիայում համանման կլինիկական փորձարկումները ստիպված էին դադարեցնել, որովհետեւ պացիենտների քառորդ մասի մոտ սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ էին առաջացել:
Կարծիք կա, որ հիդրօքսիքլորոխինը վարակվածների համար արդյունքները բարելավում է իմունային համակարգը վերահսկելու ունակության հաշվին (նվազում է ցիտոկինային փոթորկի հավանականությունը՝ մահացու վտանգավոր իմունային խանգարում):
Չինացի հետազոտողները հիդրօքսիքլորոխինը ստուգել են COVID-19-ով 75 պացիենտի վրա: Նրանց տվյալները համեմատել են հսկիչ խմբի տվյալների հետ, որոնք դեղամիջոցը չեն ստացել:
Պացիենտները դեղը ստացել են 2 կամ 3 շաբաթ՝ կախված հիվանդության ծանրությունից: Նրանց վիճակը ստուգել են ախտորոշումը կատարելուց հետո 28 օր անց: Պարզվել է, որ մեկ ամիս լրանալուց հետո 2 խմբում էլ վիրուսի հայտնաբերվելիության ցուցանիշներում վիճակագրական տարբերություն չի եղել. 85,4 տոկոս ընդդեմ 81,3 տոկոսի: Դեղամիջոցի ընդունման ամենատարածված կողմնակի էֆեկտն էր դիաերան (ի հայտ է եկել 10 տոկոս դեպքերում):
Հիշեցնենք, որ վերջերս ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռյանը նշել էր, որ ներկայումս COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ հիդրօքսիքլորոխինի արդյունավետության ոչ մի ապացույց չկա: Որոշ հետազոտություններ ցույց են տվել դրա արդյունավետությունը, մյուսները, հակառակը, դեղամիջոցի արդյունավետությունը կասկածի են ենթարկել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան