Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնի
Սպորտ

Ռեկորդներ, խայտառակություն եւ գեղեցիկ գոլեր ընդամենը մեկ օրում

Ֆուտբոլի եվրոպական առաջնություններում շաբաթ կայացան մի շարք կարեւոր հանդիպումներ.

ԱՆԳԼԻԱ

«Չելսին» «Արսենալի» նկատմամբ ռեւանշի հասավ ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտության համար: Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Չելսիի» խաղադաշտում եւ ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում: 13-րդ րոպեին «Չելսին» բացեց հաշիվը, սակայն գոլը ստացվեց սկանդալային: Տանտերերի իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գոլի դրվագում օդային պայքարի ժամանակ արմունկով հարվածեց իր հայրենակից Հեկտոր Բելերինի գլխին, բայց մրցավարը կանոնների խախտում չտեսավ այդ դրվագում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Բելերինը չկարողացավ շարունակել խաղը: Առաջին խաղակեսում «Արսենալն» ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, թեեւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց հաշիվը: Ազարը գնդակը ստացավ կենտրոնում եւ միայնակ «ճեղքեց» հյուրերի պաշտպանությունն ու հաշիվը դարձրեց 2:0: Այդ գոլից հետո «Չելսին» սկսեց խաղալ երկրորդ համարով, իսկ «Արսենալը» ստացավ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածել չէր հաջողվում: 85-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Փոխարինման դուրս եկած Սեսկ Ֆաբրեգասն օգտվեց Պետր Չեխի սխալից եւ գրավեց իր նախկին թիմի դարպասը, բայց գոլը չտոնեց: Ավելացված ժամանակում «Արսենալից» հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Հերթական պարտությունը կրեց «Լիվերպուլը», որն այս անգամ 2:0 հաշվով զիջեց հետնապահներից մեկին՝ «Հալ Սիթիին»: Իսկ ահա «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» եւ հայտնվեց երկրորդ տեղում, ճիշտ է, առաջատարից ետ մնալով ինը միավորով: 

ԻՍՊԱՆԻԱ

Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը:

«Բարսելոնայի» երկրորդ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը տուգանային հարվածով 27-րդ գոլը խփեց կատալոնական ակումբի կազմում եւ գերազանցեց Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանի ռեկորդը: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչը «Բարսելոնայում» հանդես է եկել 1989-1995-ը եւ, տուգանային հարվածով խփելով 26 գոլ, սահմանել ռեկորդ:

Լուիս Էնրիկեի թիմը մեկ միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը 2 խաղ պակաս է անցկացրել: Ընդ որում, այսօրարքայական ակումբը, ամենայն հավանականությամբ, Վիգոյում եղանակային վատ պայմանների պատճառով չի կարող իր հանդիպումն անցկացնել «Սելտայի» հետ:

Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է նաեւ «Դեպորտիվո»-«Ռեալ Բետիս» խաղը:

Երեկ առաջատարներից «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»:

ՖՐԱՆՍԻԱ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 23-րդ տուրի արդյունքում ունեցավ միանձնյա առաջատար: «Մոնակոն» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթեց «Նիցային» եւ 52 միավորով բարձրացավ առաջին տեղ:

ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ եւ, վաստակելով 49 միավոր, բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ «Նիցան», որը երրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - «Նիցա»՝ 3:0

Վալերի Ժերմեն, 47, Ռադամել Ֆալկաո, 60, 81

«Դիժոն» - ՊՍԺ՝ 1:3

Ժուլիո Տավարես, 31 – Լուկաս Մոուրա, 29, Տիագո Սիլվա, 81, Էդինսոն Կավանի, 84

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

 «Լայպցիգը» 4 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որն այս տուրում 1:1 հաշվով էր ավարտել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ տնային խաղը: «Բորուսիան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

ԻՏԱԼԻԱ

Իտալիայի առաջնությունում «Նապոլին» մրցակցի դաշտում 7:1 հաշվով հաղթեց «Բոլոնիային», թեեւ 26-րդ րոպեին մնաց տասը հոգով, դաշտից հեռացվեց Կալեխոնը: Ճիշտ է, այդ ժամանակ արդեն նեապոլցիները հաղթում էին 2:0 հաշվով: 

Ճիշտ է նաեւ, որ 32-րդ րոպեին թիմերը հավասարվեցին կազմերով: Այս հեռացումից հետո դաշտի տերերը կորցրին խաղի թելը եւ գերծոշոր հաշվով պարտություն կրեցին:

Այժմ «Նապոլին» երեք միավորով ետ է մնում առաջատար «Յուվենտուսից», բայց երկու խաղ ավելի է անցկացրել:

Top-News.am