Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ) Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել

Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)
Բիզնես

Մայիսին սննդամթերքը թանկացել է միջինը 6.2%-ով

2001 թվականից գնանկում է տեղի ունեցել միայն անցյալ տարի՝ -1.4%-ով: Մյուս բոլոր տարիները նշանավորվել են գնաճով: Նվազագույն գնաճն արձանագրվել է 2005 թվականին (միջինը 0.6%), առավելագույնը՝ 2008-ին (9.0%):

Անցյալ տարվա գնանկումը հիմնականում կապված էր սննդամթերքի հետ. գները նվազեցին միջինը 3.3%-ով: Օրինակ՝ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը միջինն էժանացան «ընդամենը» 0.4%-ով, իսկ ծառայությունները նույնիսկ փոքր-ինչ թանկացան՝ 1.8%-ով:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական ծախսերի կեսից քիչ ավելին բաժին է ընկնում սննդամթերքին: Այդ պատճառով այս խմբում տեղաշարժերը նախանշում են սպառողական գների ինդեքսը: Այստեղ հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ բնակչության անապահով խավերի մոտ սննդի տեսակարար ծախսը զգալիորեն բարձր է միջին ցուցանիշից:

Կարելի է ենթադրել, որ անցյալ տարվա գնանկումը հիմնականում կապված էր հանրապետության բնակչության ընդհանուր գնողունակության կրճատման հետ: Սա, իր հերթին, արտերկրից դրամական օգնության կրճատման հետեւանք էր: Հայկական արժույթի հաշվարկով անցյալ տարի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են 44.5 մլրդ դրամով կամ 5.7%-ով: Ընդ որում, դրամական փոխանցում ստացողների մի մասը հենց անապահով ընտանիքներն են, որոնց բյուջեում սննդի ծախսերը մեծ բաժին են կազմում:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին «ռուսական» դրամական փոխանցումների հետ կապված իրավիճակը փոխվել է՝ դոլարի (Ռուսաստանում) եւ դրամի (Հայաստանում) հանդեպ ռուսական ռուբլու ամրապնդման հետեւանքով: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն աճել են 21.1 մլրդ դրամով (կամ 11.5%-ով) եւ հասել 205 մլրդ դրամի: Ռուսաստանից դրամի հոսքն ավելացել է 14.6 մլրդ դրամով (15.0%), եւ կազմել 111.4 մլրդ դրամ: Ամենայն հավանականությամբ, այս տեղաշարժը դրամական փոխանցումներ ստացող անապահով ընտանիքներին թույլ է տվել ավելացնել սննդի համար ծախսվող գումարի չափը: Օրինաչափ է, որ գնողունակության աճը հանգեցրեց նաեւ գների աճին:

Հունվար-ապրիլին Հայաստանի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը հասել է 362 մլրդ դրամի, իսկ ընթացիկ գներում աճը՝ շուրջ 21 մլրդ դրամ: Վերջին տվյալներով՝ մայիսին սպառողական գների ինդեքսը կազմել է 101.6%, այդ թվում սննդամթերքի մասով՝ 106.2%:

 

Սմբատ Գրիգորյան

news.am