Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. երկու ծանր դեպք կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ
Կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է. «31 հոգին, որոնց մեջ կա նաեւ բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եւ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»:
Նախարարը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ. «Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ ինքնուրույն կշնչի:
Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել