Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարություն Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ AP Ռուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ» Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն է Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվը
Հայաստան

Հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր. ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ

Մարտի 29-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, ներկայացվել է 7 առաջարկ:

«Մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները.

1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք այն, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կերպով կմեկուսացվեն։ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նույնպես պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Սա՜ է համավարակի տարածումը կանխարգելելու առաջին և հիմնական ճանապարհը։

2. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կան 1 մլն 650 հազար վարկառու։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։ Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը հետագայում ցույց կտա գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում կան շուրջ 560 հազար սպառողական վարկառուներ, իսկ օրավարձով և ՓՄՁ-ներում աշխատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն սպառողական վարկեր, ապա այսօր պետք է վերացնել այսպես կոչված «սև ցուցակներ» հասկացությունը, քանի որ խնդիրը պարզ գոյատևմանն է վերաբերում։ Սա բոլորս պետք է սառնասրտորեն գիտակցենք։ Հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ։

3. Հայաստանի Հանրապետությունում կան շուրջ 200 հազար օրավարձով աշխատող քաղաքացիներ, որոնց օրական եկամուտը կազմում էր 5-7 հազար դրամ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ 200 հազար ընտանիքներն ունեն լրջագույն սոցիալական՝ նվազագույն կենսաապահովման խնդիր։ Այդ ընտանիքներին ամսական պետք է հատկացնել 70 000 դրամ։ Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։

4. Հայաստանում գործում են 67 հազար փոքր և միջին ձեռնարկություններ։ Ներկայումս հակաճգնաժամային հիմնական խնդիրը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը և այդտեղ աշխատողների կենսաապահովումը։ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ոչ թե յուրաքանչուր փոքր կամ միջին ձեռնարկությունն անհատական կարգով հանդիպի բանկային աշխատողների հետ և քննարկի իր խնդիրը, այլ միասնական և արդար մոտեցմամբ, այն է՝ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատողների թվաքանակից ելնելով, յուրաքանչյուր աշխատողին հատկացնել ամսական 70000 դրամ ՝ պետության սուբսիդավորմամբ, մինչև իրավիճակի կարգավորումը։ Հարցը պետք է լուծվի գլոբալ, այլ ոչ թե անհատական անարդյունավետ քննարկումներով։

5. Պետությունը հրատապ պետք է հոգ տանի նաև անապահով ծերերի, հաշմանդամների, անօթևանների, բազմազավակ ընտանիքների և այլ անապահովների մասին՝ տրամադրելով այնքան միջոցներ, որպեսզի ապահովվի նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս այլ օժանդակություն և օգնության միջոցներ մեր վերոնշյալ անապահով քաղաքացիները չունեն։

6. Տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել կորոնավիրուսից և չեն գործում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդներ։ Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդների շրջանակները և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել։

7. Առաջին վեց կետերի իրականացմանը զուգահեռ պետք է արագ ձեռնամուխ լինել տնտեսության մեջ հասցեական և մեծածավալ ֆինանսական հոսքերի ներարկմանը, որպեսզի վերականգնենք արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների հաջորդական շղթան։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պետական բյուջեի միջոցները, խնայողությունները և 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կազմող պահուստները։

Մենք համոզված ենք, որ մեր կողմից առաջադրված այս յոթ ամենաառաջնային քայլերը կփրկեն իրավիճակը։ Մեր առաջադրած քայլերի իրականացումը իրատեսական է նաև, քանի որ դրանց իրականացումը տեղավորվում է բացառապես պետական բյուջեի ծախսերի և պետական միջոցների գնահատված արժեքի շրջանակներում։

ԲՀԿ յոթ քայլերի իրականացումը հիմնավորող հարցերի շուրջ պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով քննարկումների»։