Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ապրիլի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը +15 +17 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +1 +4, ցերեկը` +9 +13,
Կոտայքի լեռներում գիշերը` +1 +4, ցերեկը` +9 +13,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +7 +10, ցերեկը` +12 +15,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +1 +4, ցերեկը` +9 +13,
Լոռիում գիշերը` +3 +6, ցերեկը` +10 +13,
Տավուշում գիշերը` +6+10, ցերեկը` +14 +17,
Արագածոտնի լեռներում գիշերը` +1 +4, ցերեկը` +9 +13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +7 +10, ցերեկը` +14 +17,
Արարատում գիշերը` +7 +10, ցերեկը` +15 +18,
Արմավիրում գիշերը` +7 +10, ցերեկը` +15 +18,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +1 +4, ցերեկը` +9 +13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +7 +10, ցերեկը` +15 +18,
Սյունիքի հովիտներում գիշերը` +7 +12, ցերեկը` +15 +20,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +4 +8, ցերեկը` +12 +15,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +4 +8, ցերեկը` +12 +16 (հովիտներում գիշերը` +7 +12, ցերեկը` +15 +20):


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել