Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարություն Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ AP Ռուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ» Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն է Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը

Մասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հայաստան

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում: «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազրկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:

«Ուլտրաիմիջինգ»-ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,-պատմեց Արամ Քոչարյանը:

Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:

Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:

Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:

«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:

«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,-նշեց Արամ Քոչարյանը:

Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70 % աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավիճակը ֆորս մաժոր ճանաչելու հայտարարությունը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից: Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:

«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով ենք, որ կվճարեն»,-ասաց Նատալյա Սարաջյանը:

Քիչ անց «Ուլտրաիմիջինգ» կենտրոնից տեղեկացանք, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:

Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «Հետք»-ոում։