Թուրքիան կշարունակի ամեն տեսակի օգնություն տրամադրել Քաթարին. Էրդողան
Թուրքիան կշարունակի ամեն տեսակի օգնություն տրամադրել Քաթարին։ Այդ մասին, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ահաբեկչական կազմակերպություններ են անվանում տարբեր նպատակներով ստեղծված քաթարյան հիմնադրամները։ Այդպես չի կարելի։ Ես նույնպես գիտեմ այդ հիմնադրամների մասին։ Մինչ այսօր ես նման բանի ականատես չեմ եղել, որ Քաթարն աջակցի ահաբեկչությանը»,- ասել է Էրդողանը։
Թուրք ղեկավարը նաև կոչ է արել դադարեցնել Քաթարի «շրջափակումը»՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան պետք է ստանձնի տարածաշրջանի երկրներին հաշտեցնելու պատասխանատվությունը։
«Ես խնդրանք ունեմ Սաուդյան Արաբիային. Դուք ամենախոշոր և ուժեղ երկիրն եք նեղուցում... դուք բոլորդ պետք է միավորվեք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Օրերս Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի խորհրդարանում ընդունված և Քաթարում թուրքական զորք տեղակայելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել էր օրինագիծը, որը թույլ է տալիս Քաթարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով: Հայտնի է, որ Թուրքիան Քաթար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...