Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The Economist Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը
Գիտություն

Կորոնավիրուս եւ կարանտին. գերմանացի բժիշկը` հոգեվիճակի վրա ինքնամեկուսացման ազդեցության մասին. DW

SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում են այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսիք են պարետային ժամը կամ բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար տնից դուրս գալու արգելքը: DW-ն զրուցել է Ուլմա համալսարանական հիվանդանոցի հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ բաժանմունքի գլխավոր բժիշկ, «Միայնությունը` որպես անճանաչելի հիվանդություն. հիվանդագին, վարակիչ, մահացու» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մանֆրեդ Շպիտցերի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես են կարանտինային միջոցառումներն ազդում մարդու հոգեկան առողջության վրա, և արդյոք սոցիալական ցանցերը կարող են փոխարինել կենդանի շփումը տնային մեկուսացման ժամանակահատվածում: Շպիտցերի խոսքով` կարանտինային տարբեր միջոցառումները պետք է տարբեր կերպ գնահատել:

«Մենք գիտենք, որ կարանտինը, որպես մեկուսացման ծայրահեղ միջոց, իրոք կարող է հանգեցնել մարդու հոգեբանության խախտումների, այդ թվում նաեւ` բացարձակապես նորմալ մարդկանց մոտ: Երկարաժամկետ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի, քնի խանգարման կամ հետտրավմատիկ սթրեսի հետ կապված խախտումների հավանականությունը մեծ է մնում նույնիսկ կարանտինի ավարտից հետո երկար ժամանակ անց: Ընդ որում, այս դեպքում հիվանդների սեռը եւ տարիքը նշանակություն չունեն: Այդ իսկ պատճառով նման միջոցառումներին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ դրանք անխուսափելի են, եւ հարկավոր է միշտ ժամանակին սահմանափակել դրանք: Իսկ այժմ` սոցիալական դիստանցիայի նոր ֆենոմենի մասին: Վարակման մակարդակի առումով SARS-CoV-2 կորոնավիրուսը շատ վարակիչ կարմրուկի եւ պակաս վարակիչ սեզոնային գրիպի միջեւ է: Արդեն մի շարք գիտական ուսումնասիրություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել կորոնավիրուսի տարածմանն աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում` Չինաստանում: Եվ ապացուցվել է, որ, օրինակ, ուղեւորությունների սահմանափակումը շոշափելի արդյունք չի տալիս: Մինչդեռ, մարդկանց միջեւ որոշակի ֆիզիկական դիստանցիայի պահպանումը, իրոք, կարող է օգնել էապես դանդաղեցնել վարակի տարածումը»:

Պատասխանելով հարցին` արդյոք գիտությանը հայտնի է, թե քանի մարդ կարող է մեկուսացվել հասարակությունից` առանց հոգեկան առողջության համար հետեւանքների, մասնագետը նշել է, որ դա կախված է անհատից եւ իրավիճակից. «Չէ որ վիրուսի ազդեցությունը օրգանիզմի վրա կախված է դրա «դեղաչափից»: Եթե վիրուսը հայտնվի մարդու մաշկի վրա, ապա ոչինչ չի պատահի, սակայն եթե միլիոնավոր վիրուսներ թքի կամ կամ աչքերի լորձաթաղանթի միջոցով հայտնվեն օրգանիզմի մեջ, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մինչ օրս կորոնավիրուսի համար պատվաստանյութ կամ փորձարկված դեղեր չկան: Միակ բանը, որ մարդն ունի դրա դեմ պայքարի համար, սեփական իմունային համակարգն է, եվ այն ամրապնդելու համար անհրաժեշտ է պարբերաբար դուրս գալ մաքուր օդի, ավել լավ է` այնտեղ, ուր մարդիկ չկան, օրինակ` անտառ: Հենց այդ պատճառով էլ երկրներից շատերը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում քաղաքացիներին թույլ են տալիս դուրս գալ մենակ կամ զույգերով` շարժվելու եւ սպորտով զբաղվելու համար: Այս ոլորտում խորհուրդները միանշանակ են. տանը երկար մնալը թուլացնում է իմունային համակարգը: Սա հատկապես կարեւոր է իմանալ տարեցներին եւ երեխաներով ընտանիքներին»:

Հարցին, թե ով է ավելի հեշտ տանում մեկուսացումը, Շպիտցերը նշել է, որ այս հարցում հարկ է հաշվի առնել կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունները: «Եվրոպայում կանայք միջինում երկու տարով ավելի փոքր են իրենց ամուսիններից: Ավելին, նրանց կյանքի տեւողությունը վեց տարով ավել է, քան տղամարդկանցը: Այսպիսով, կանայք միջինում ութ տարի առանց զուգընկեր են անցկացնում: Այնպես որ, ծերության ժամանակ միայնությունից տառապում են առաջին հերթին հենց կանայք. սա փաստ է: Մյուս խումբը, որը ամենաշատն է տառապող միայնությունից, երիտասարդ կանայք են, քանի որ նրանք հիմնականում սահմանում են իրենց որեւէ խմբին պատկանելու միջոցով, եւ եթե այնտեղ խնդիրներ են ծագում, ապա նրանք շատ ծանր են դա տանում: Երիտասարդ տղամարդը միշտ կարող է «միայնակ գայլի» դեր խաղալ, որը թաքնվում է խնդիրներից իրենց որջում: Իսկ աղջիկները, ընդհակառակը, խնդիրների բախվելով իրենց սոցիալական խմբում, տառապում են միայնությունից»,- շեշտել է Շպիտցերը:

Հարցին, կարող են արդյոք սոցիալական ցանցերը լիովին փոխարինել մեկուսացման մեջ հայտնված մարդկանց համար շփումն իրական կյանքում, մասնագետը պատասխանել է, որ այսօրվա իրավիճակում դրանք իսկապես կապի մեջ մնալու հնարավորություն են տալիս: Ընդ որում, պետք է հիշել, որ չարժե մի ամբողջ օր անցկացնել սոցիալական ցանցերում եւ հավատալ դրանցում տարածված ամեն ինչին. «Կարծում եմ, որ հեռախոսը լավագույն հաղորդակցման միջոցն է մնում, քանի որ դու անմիջականորեն խոսում ես զրուցակցիդ հետ եւ չես լողում համացանցը ողողած ֆեյք նորությունների անվերջ հոսքում: Twitter-ը եւ Facebook-ը ամենաքիչն են հարմար դրա համար: Մարդու համար մեծ թվով անծանոթների հետ շփումն օգտակար չէ, ինչը հաճախ է տեղի ունենում սոցիալական ցանցերում: Կապի որոշակի միջոցներով հաղորդակցությունն ամենալավ ձեւով աշխատում է այն դեպքում, երբ մարդը շփվում է մեկի հետ, ում լավ գիտի` ծնողների, տատիկների եւ պապիկների, լավագույն ընկերոջ: Երբ ես կնոջս հետ հեռախոսով եմ խոսում եւ լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում, ես կարող եմ պատկերացնել նրա դեմքը առանց որեւէ տեսազանգի»:

Միեւնույն ժամանակ, պրոֆեսորը պնդում է, որ միայնությունը կարող է վարակիչ լինել. «Միայնությունն իսկապես վարակիչ է, ինչպես` ծխելու սովորությունը եւ ավելորդ քաշ հավաքելու հակումը: Գիտնականները դա առաջին անգամ հայտնաբերել են 2009 թվականին` վերլուծելով մի ամբողջ գյուղից հավաքված տվյալները: Մեծ հաշվով, այս եզրակացությունները վաղուց արդեն հայտնի էին հոգեբաններին: Քանի որ մարդիկ սոցիալական էակներ են, նրանք կարող են միմյանց վարակել իրենց հուզական վիճակներով: Ուստի այժմ պետք է նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, որից հետո ծանրության կամ տխրության զգացում եք ունենում: Թույլ իմունիտետով մարդիկ վիրուսով չվարակվելու համար եւս պետք է խուսափեն ավելորդ շփումներից, իրենց զրուցակիցների հուզական վիճակների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է կրճատեն այդպիսի շփումները` իրենց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար»: