Ձերբակալել են կորոնավիրուս տարածելու նպատակով մետրոյի շարժասանդուղքի բռնակները լիզած տղամարդուն.korrespondent
Մյունխենում ձերբակալվել է 33-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է մարդկանց կորոնավիրուսով մտադրված վարակելու համար։ Ենթադրյալ չարագործը լիզել է բավարական մայրաքաղաքի մետրոյում տոմսերի վաճառքի ավտոմատ սարքերը, կայանատեղիների և շարժասանդուղքի բռնակները, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով մյունխենյան ոստիկանության տարածած հայտարարությանը։
Ձերբակալվածն իր գործողությունները տեսանկարահանել է, այնուհետև կադրերը հրապարակել սոցցանցում։
Հայտարարության մեջ ասվում է, որ տղամարդը պնդել է, թե COVID-19-ով է վարակված։ Վերջինիս անձը հնարավոր է եղել պարզել բողոքի հիման վրա։ Դեպքի առիթով անցկացվում է հետաքննություն․ տվյալ պահին պարզաբանվում է, թե արդյոք նա վարակված է կորոնավիրուսով։
Միևնույն ժամանակ, մարտի 22-ից սկսած Մյունխենում բավարական կառավարության կողմից փողոց դուրս գալու մասին արգելքի ընդունումից հետո ոստիկանությունը մոտ 4000 ստուգում է իրականացրել, որի ընթացքում մոտ 200 խախտում է հայտնաբերվել։
Բավարիան Գերմանիայի առաջին դաշնային երկրամասն է դարձել, որը COVID-19-ի հետագա տարածումը կանխելու նպատակով հայտարարել է մասնակի մեկուսացման մասին։ Քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող նոր, ավելի խիստ կանոններն ուժի մեջ են մտել մարտի 21-ից և երկու շաբաթ կտևեն։
Գերմանիայում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 26 000 դեպք, որից 111-ը՝ մահվան ելքով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան