ԱՀԿ ղեկավարը խորհուրդ է տվել հրաժարվել ծխելուց եւ սահմանափակել ալկոհոլի օգտագործումը կորոնավիրուսի պայմաններում
Ծխելուց հրաժարումը, ալկոհոլի սահմանափակումն ու ֆիզիկական վարժությունները կօգնեն ամրապնդել օրգանիզմն ու հաղթարահել սթրեսը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, խորհուրդ է տվել ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խորհուրդներ ենք տալիս ոչ միայն երկրներին, այլ նաեւ մարդկանց»,-պարզաբանել է նա՝ հիշեցնելով, որ ներկայիս պանդեմիան կտրականապաես փոխել է հասարակության կյանքը: «Ներկա դժվար օրերին կարեւոր է շարունակել հետեւել ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը»,-նշել է ԱՀԿ ղեկավարը: Նախ, անհրաժեշտ է պահպանել առողջ սննդակարգ, որն օգնում է իմունային համակարգին աշխատել ինչպես հարկն է, այնուհետեւ անհրաժեշտ է սահմանափակել ալկոհոլը: Երրորդ խորհուրդը ծխելը դադարեցնելու մասին է, քանի որ, գործադիր տնօրենի խոսքով, ծխելը մեծացնում է ծանր հիվանդությունների ռիսկը կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Դեռ ավելին, անհրաժեշտ են ֆիզիկական վարժությունները: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամենօրյա մարզումներ առնվազն 30 րոպե տեւողությամբ մեծահասակների եւ առնվազն 1 ժամ տեւողությամբ երեխաների համար:
ԱՀԿ ներկայացուցիչը նաեւ խորհուրդ է տվել զբոսնել, եթե դա համապատասխանում է պանդեմիայի պայմաններում տեղական իշխանությունների սահմանած կանոններին: Եթե չկա փողոց դուրս գալու հնարավորություն, ապա վարժությունները պետք է կատարել տանը: «Պարեք երաժշտության ներքո, զբաղվեք յոգայով»,-ասել է ԱՀԿ ղեկավարը: Տանն աշխատելիս խորհուրդ չի տրվում նստել նույն դիրքում երկար ժամանակ: Յուրաքանչյուր երեսուն րոպե մեկ անհրաժեշտ է վեր կենալ եւ երեքրոպեանոց դադարներ կազմակերպել:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հոգեկան առողջությանը: «Սովորաբար ճգնաժամերի ընթացքում առաջանում է սթրես: Մարդկանց հետ շփումն ու փոխվստահությունը կարող են օգնել այդ իրավիճակում»,-ասել է գործադիր տնօրենը՝ հավելելով. «Ուրիշ մարդկանց ցուցաբերվող աջակցությունը կօգնի եւ ինքներդ ձեզ»: Նա խորհուրդ է տվել լսել երաժշտություն, կարդալ գրքեր եւ խաղալ խաղեր: «Ստացեք տեղեկատվություն հուսալի աղբյուրներից օրական 1-2 անգամ»,-խորհուրդ է տվել նա: Դեռ ավելին, կազմակերպությունը, համագործակցելով սոցցանցերի հետ, մեկնարկում է ծառայություն կորոնավիրուսի մասին բնակչությանն իրազեկելու համար: «Այդ ծառայությունն աշխատում է անգլերենով, իսկ հաջորդ շաբաթից կգործի նաեւ ուրիշ լեզուներով»,-հայտնել է նա:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները