Ալեքսանդր Լապշինի գործով Գերագույն դատարան երկու բողոք է ներկայացվելու
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Գերագույն դատարան երկու բողոք է ներկայացվելու։
NEWS.am-ի թղթակցին Լապշինի փաստաբանը հայտնել է, որ նախօրեին ինքը տեսակցել է իր պաշտպանյալին, հանդիպման ընթացքում քննարկել են բողոքներին վերաբերող մանրամասները։ «Ներկայացվելու է երկու բողոք ՝ հենց Ալեքսանդր Լապշինի անունից, ու նրա փաստաբանի անունից»,- նշել է փաստաբանը։ Նրա խոսքով, պաշտպանյալը անկեղծորեն համարում է, որ չի գործել այն արարքը, որի համար իրեն մեղադրանք է առաջադրվել։ «Նա արտահայտել է իր տեսակետը, որպես լրագրող ու բլոգեր, ինչը լիովին համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքին»։
Հիշեցնենք որ Ռուսաստանն ու Իսրայելը փորձում են հասնել Լապշինի արտահանձնման չեղարկմանը, ԱՄՆ-ն նույնպես անթույլատրելի է համարում խոսքի ազատության իրականացման համար հետապնդումները։
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը։
Մեղադրանքի զավեշտալի մասն այն է, որ Ալեքսանդր Լապշինի մեղադրում են այն բանի համար, ինչն իրականում Ադրբեջանի պետական մարմիններն են արել՝ օտարերկրացին ամենեւին էլ պարտավոր չէ իմանալ երկիր այցելելու օրենքները ,իսկ պետական մարմինները սահմանին նրան չեն նախազգուշացրել։ Այսպիսով, մեղավորները այն սահմանապահներն են, որոնք թույլատրել եներկիր մտնել նոն գրատա անձնավորությանը, մինչդեռ մեղադրանքը բլոգերին է առաջադրվել։

















































Մինսկի դատարանն անփոփոխ է թողել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումը
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում