Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ) Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել

Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)
Բիզնես

ԿԲ-ն նախատեսում է շրջանառության մեջ ներդնել նոր միավոր՝ 2000 դրամանոց թղթադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Նա նշեց, որ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը կազմում է շուրջ 2000 դրամ, ինչը նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ։

-Վերջերս Կենտրոնական բանկի պաշտոնյաները մի քանի առիթներով նշել են նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելու մասին: Կներկայացնե՞ք որոշ մանրամասներ:

- Նախատեսվում է անցնել Հայաստանի Հանրապետության նոր՝ III շարքի թղթադրամների ներդնմանը, որի նպատակն է նորացնել ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամների շարքը, որը ներդրվել է դեռևս 1998-2003 թվականներին և ունի միջինում 15 տարվա վաղեմության ժամկետ:

Նշեմ, որ այս 15 տարիների ընթացքում պաշտպանված տպագրության տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել՝ ստեղծվել են նոր տեսակի հումքեր, որոնք թույլ են տալիս երկարացնել թղթադրամների «կյանքի» տևողությունը և ապահովել «մաքուր» դրամաշրջանառություն, ինչն անկասկած բնակչության մոտ ստեղծում է համապատասխան վերաբերմունք ազգային արժույթի նկատմամբ:

- Նշեցիք թղթադրամների տպագրման նոր տեխնոլոգիաների մասին: Դրանք կարո՞ղ են օգտագործվել այլ ուղղություններով ևս, օրինակ՝ նպաստել դրամների հեշտ ճանաչմանը, ավելի բարդացնել կեղծարարությունը և այլն:

- Իհարկե։ Բացի իմ թվարկածներից, նոր սերնդի պաշտպանական հատկանիշները տեխնիկապես այնքան կատարելագործված են, որ թղթադրամների կեղծումը դառնում է գրեթե անհնար, իսկ բնակչության համար անհամեմատ հեշտանում է դրանց իսկության ստուգումը. մեկ հայացքը բավարար է, որպեսզի ճանաչվի թղթադրամը և որոշվի դրա իսկությունը:

Կենտրոնական բանկի որոշումը հիբրիդային հումքով թղթադրամներ թողարկելու և դրանց վրա նոր սերնդի պաշտպանական հատկանիշներ կիրառելու վերաբերյալ հիմնականում ուղղված է այս խնդիրների լուծմանը:

Սակայն, կա մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր՝ կապված թղթադրամների ներկայիս անվանական կազմի օպտիմալացման հետ:

-Օպտիմալացում ասելով՝ նկատի ունեք նոր անվանական արժեքով թղթադրամի ներդնո՞ւմ:

- Նաև: Բացատրեմ. ընդհանուր առմամբ, շրջանառության համար անհրաժեշտ դրամանիշերի (թղթադրամների և մետաղադրամների) անվանական կազմի օպտիմալացումը շարունակական գործընթաց է: Այն պահանջում է փոփոխություններ՝ ելնելով գների և գնաճի մակարդակներից, միջին աշխատավարձի չափից և բազմաթիվ այլ հանգամանքներից: Օրինակ՝ 2002-2003 թթ., շրջանառության մեջ ունենալով 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, անհրաժեշտություն առաջացավ ներդնել նաև միջանկյալ 10000 դրամանոց թղթադրամը:

Այսօր, թղթադրամների անվանական կազմը օպտիմալացնելու առումով անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ ունենալ նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

-Եթե առկա են, խնդրում եմ հակիրճ ներկայացնել որոշակի հաշվարկներ այդ նոր թղթադրամի ներդնման հիմնավորման համար:

- Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության կողմից առօրյա գնումների և ծառայությունների դիմաց վճարումները հիմնականում իրականացվում են կանխիկ դրամով, և այն, որ մեկ բնակչի հաշվով շրջանառությունում առկա է շուրջ 5 հատ 1000 դրամանոց թղթադրամ, մասնագետները գնահատում են, որ 2000 դրամանոցի ներդնումը կնվազեցնի թղթադրամների ընդհանուր քանակը ու առավել օպտիմալ կդարձնի քաղաքացիների դրամապանակի պարունակությունը: Իսկ թղթադրամների ընդհանուր քանակի նվազումը, իր հերթին, կնվազեցնի կանխիկ դրամաշրջանառության ապահովման ու սպասարկման ծախսերը:

- Այլ երկրներն ունե՞ն նման փորձ:

- Կանխիկ դրամաշրջանառության կազմակերպման համաշխարհային պրակտիկայում բազմաթիվ երկրներ ունեն միջանկյալ 2, 20, 200, 2000 անվանական արժեքներ: Մասնավորապես Չինաստանը, Ղազախստանը, Շվեդիան, ԱՄՆ-ը, Վրաստանը, Լեհաստանը, Իսրայելը, Իրանը և այլն: 2017 թ. Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը նույնպես նախատեսում է թողարկել 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր դրամանիշեր: