Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն Թրամփ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան Լուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Ավստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով Ստրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Մենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ Քուշներ Ժամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ) Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային Կովկասում

Ձմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն Աբրահամյանը
Հայաստան

Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը

Վաղը` փետրվարի 24–ին, սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

 Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

 Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

 Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

 Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

 Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

 Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

 Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

 Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար:

 Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

 Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: