Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, եւ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու հանրաքվեի անցկացմանը վերաբերող տարբեր հարցեր։
Ըստ տեղեկությունների՝ զրույցները հիմնականում անցել են միօրինակ. Փաշինյանին սկզբում հաջողվել է իր խարիզմայի հաշվին, ինչպես նաեւ «հակակոռուպցիոն բացահայտումների» մասին պատումներով հիմնավորել հանրաքվեի անհրաժեշտության թեզը, սակայն խոսակցությունների երկրորդ փուլում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին հարցրել են՝ եթե նախաձեռնությունն այդքան լավն է ու չունի իրավական խնդիրներ, ապա ինչո՞ւ չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, որպեսզի առկա բոլոր անհանգստություններն ու կասկածները փարատվեն։ Այս պնդումներին ի պատասխան, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը տվել է անորոշ պատասխաններ:
Ի դեպ, պատահական չէին նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերից վարչապետի կողմից արված հայտարարությունները. չնայած Փաշինյանը փաստացի խուսափեց ուղիղ պատասխանից եւ դեռ մի բան էլ ինչ-որ հարցերի պատասխան ակնկալեց Վենետիկի հանձնաժողովից, սակայն ըստ էության չբացառեց Վենետիկի հանձնաժողով դիմելու հավանականությունը։
Մեզ հետ զրույցում մասնագետները նշում են, որ ներկայումս Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ եթե դիմի Վենետիկի հանձնաժողովին, կարող է բախվել հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն կպահպանի եվրոպացիներին տված իր խոստումը, եթե չդիմի, ապա կապահովի հանրաքվեի անցկացումը, բայց միջազգային արենայում վարկանիշային առումով կտրուկ անկում կգրանցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը