ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
«ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ դա որպես հաղորդում չի դիտարկվել։ Գրությամբ պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցում։ Այդքանը»,-ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել։
«Այս իշխանության պարագայում չեն բացահայտվելու, չեն հարուցվելու այն քրեական գործերը, որոնք անմիջականորեն կապված են գործող իշխանության ղեկավար կազմի հետ»,-նշեց Պողոսյանը՝ հիշեցնելով դատարանները շրջափակելու մասին վարչապետի կոչը, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է կատարվել ՀՀ-ում, մինչդեռ՝ ՀՔԾ-ն հրաժարվել է այդ մասով քննություն իրականացնել։
Նրա խոսքով՝ այս դեպքում ևս, դատելով վարչապետի կոչերից, ակնհայտ է, թե ինչ է կատարվում և կրկին քրեական գործ չի հարուցվում։
«Սա այն քրեական գործերն են, որոնք ապագայում ՀՀ-ն որպես իրավական պետություն վերականգնելու առումով շատ մեծ նշանակություն են ունենալու։ Այս դեպքում, այդպիսի լիազորություն չունենալով, քննչական մարմինները նույնիսկ քննարկման առարկա չեն դարձնում»,- ասաց Պողոսյանը։
Միհրան Պողոսյանի ներկայացրած հաղորդումը վերաբերում էր մասնավորապես ՍԴ լիազորություններին տիրանալու, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որպես իրավական պետության, իշխանությունների տարանջատման սկզբունքների վերացմանն ուղղված գործողությունների հետ կապված:


















































Արտահանձնում տեղի չի ունենա․ Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը