ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 1.276.561.050 ՀՀ դրամ (շուրջ 2 միլիոն 676 հազար դոլար):
Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ դատախազության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 629 հաստիք, նախկին 673 հաստիքի փոխարեն (կրճատվել է 44-ով):
ՀՀ Գլխավոր դատախազության պարգեւավճարների աստղաբաշխական այս թիվը որոշակիորեն մոտ է ՀՀ ֆինանսների նախարարության պարգեւավճարների ահռելի թվին (1.223.510.236 դրամ (շուրջ 2 մլն. 562 հազ. դոլար): Ֆիննախի աշխատակիցների ընդհանուր թիվը նշված ժամանակահատվածում տատանվել է (նվազել է) 556 - 390-ի միջեւ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը