Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել». նախարար Թորոսյանի պատիվը գետնով են տալիս
«Իրատես» թերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ:
Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլեւ հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված:
«Նախագիծը ոչ թե ծխողների դեմ պետք է լինի, այլ ծխելու: Այնպիսի օրենք են գրել, որ մարդ միայն սեփական տանը կարողանա ծխել, այն էլ՝ առայժմ: Դա էլ բավարար չէ, ասում են, թե պետք է արգելել բոլոր այն սննդատեսակները, որ ծխախոտ են հիշեցնում, օրինակ, աղի ձողիկներն ու շոկոլադե գլանակները: Դա աբսուրդ է, որովհետեւ իմ երեխաները, օրինակ, աղի ձողիկներ շատ են սիրում, ինչպե՞ս կարելի է դա արգելել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ նախագծի քվեարկությունից հետո բավական բուռն խոսակցություն է ծավալվել պատգամավորների ու առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջեւ: Որոշ պատգամավորների դուր չի եկել իրենց «ըմբոստ» գործընկերների պահվածքը, ասել են՝ եթե հարցեր կային, կարող էին նախքան լիագումար նիստը պարզաբանել ու թույլ չտալ, որ նիստերի դահլիճում իշխող ուժի ներկայացուցիչները հակադարձեն կառավարության իրենց գործընկերներին:
Զեյնալյանի մոտ էլ դժգոհել են, թե բոլորի աչքի առաջ միմյանց վրա «մուննաթ գալն» անընդունելի է, հետեւաբար պետք է անել հնարավորը Թորոսյանի պատիվը գետնով չտալու եւ իմքայլական գործընկերներին սաստելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը