Անդրանիկ Քոչարյանի որդին՝ բանակում չծառայելու մասին (տեսանյութ)
Ավարտվեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ավարտին մոտեցանք նրան, և փորձեցինք ճշտել, թե ինչ պատճառով չի ծառայել բանակում, պատասխանեց, որ հարցի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ուստի չի պատասխանում հարցին՝ խորհուրդ տալով դիմել զինկոմիսարիատ:
Հարցրինք, բայց ինչու՞ դիմենք զինկոմիսարիատ, եթե անձամբ իրեն ենք հարցը ուղղում, նա դարձյալ չպատասխանեց հարցին: Հետաքրքրվեցինք նաև, թե երբևէ պատրաստվու՞մ է ծառայել Զինված ուժերում, ասաց, որ այդ հարցի պատասխանը ևս չունի:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին է: Եթե ԲՈԿ-ը հաստատի նրա ատենախոսությունը, ապա նա կազատվի զինվորական ծառայությունից: Լևոն Քոչարյանը 26 տարեկան է, և աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում:
Նշենք, որ հանձնաժողովը հաստատեց Քոչարյանի ատենախոսությունը՝ 7 կողմ և 0 դեմ ձայներով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը