ՀՀ-ն մինչեւ 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը. Փաշինյան
Մեր կառավարությունն իր վերաբերմունքը սպորտի նկատմամբ պետք է փոխի. Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչեւ 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը եւ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ ԵՎրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական,ս ոցիալ-հոգեբանական, այլեւ տնտեսական հարց է»,-ասաց նա:
ՀՀ վարչապետը պատմեց, որ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին մի հաղորդում, որտեղ նշվել է, որ խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է, որ այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է:
«Այնպես որ կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության եւ զարգացման քաղաքականության համատեքստում»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա նաեւ առաջարկեց մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե օրինակ օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում տուրիստների հոսքը մեր երկիր: «Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումը ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,-ընդգծեց նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը