ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշում է Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը:
Նրա խոսքով, եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են:
Հայաստանի այսօրվա զարգացման տեմպերն աննախադեպ են, ասում է Բարսամյանը, հավելելով, որ խոսում է որպես անկողմնակալ դիտորդ, ով Հայաստան պարբերաբար այցելում է 1987-ից ի վեր եւ ում կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայկական Համագումարը, փոխկապակցված չէ որեւէ կուսակցության հետ:
«Հենց այս պահին, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան»:
Հայաստանի առաջընթացը նկատում են նաեւ Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակներում, ասում է ամերիկահայ գործիչը. «Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, եւ ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»:
Էնթոնի Բարսամյանի խոսքով, թեեւ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչեւ այս ողբերգական իրողության ճանաչումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առեւտրատնտեսական եւ ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը, համոզված է Բարսամյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, ապա դրանց պետք է մասնակցեն բացառապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, համոզված է ամերիկահայ գործիչը. «Այս հարցով ես թեժ քննարկումներ եմ ունեցել: Եթե ես պատասխանում եմ Հայաստանում քվեարկելու համար, ապա պետք է բնակվեմ Հայաստանում»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից