Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին քննում էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը։
Դատարանը քննում է Թավադյանի կալանքը եւս 2 ամիս երկարաձգելու միջնորդությունը, որոշումը կհրապարակվի փետրվարի 19-ին ժամը 19։30-ին։
Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր հիմքեր կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ չի ներկայացվել դատարան. «Քննիչը շատ է նեղվում, որ նախաքննական գաղտնիք է բացահայտվում։ Ըստ էության նոր բան չի ներկայացվել, արհեստական ինչ-որ նոր փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակներում էլ ներկայացվեց մեր դիրքորոշումը։ Բացակայում են բոլոր հիմքերը, չկա հիմնավոր կասկած, չկա թաքնվելու կամ խուսափելու որեւէ ռիսկ։ Թավադյանին կալանավորելը ազատ խոսքը լռեցնելու փորձ է։ Հիմա սառեցված են անձնական հաշիվները, հնարավորություն չկա հավելյալ ներդրումներ անելու։ Այս ամենը կապված է նրա քաղաքական-հասարակական գործունեության հետ։ Հույս ունենք, որ խափանման միջոցը կփոխվի»,- նշեց Օրբելյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից